ԵՄ-ի հետ կապերի զարգացումը, Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահովմանն ուղղված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը և բոլոր երկրների կողմից իրենց պարտավորությունների և ԱԷՄԳ-ի հետ համագործակցության պահպանումը, նաև ահաբեկչության դեմ պայքարը Իրանի արտաքին քաղաքականության 3 գլխավոր առանցքներն են: IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում Իռլանդիայի սենատի խոսնակ Դենիս О’Դոնովանի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ողջունում ենք Իռլանդիայի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և գիտական հարաբերությունների ընդլայնումը»,- նշել է Ռուհանին:
Ռուհանին նշել է, որ Իրանը կարող է հուսալի աղբյուր դառնալ եվրոպական երկրների էներգետիկ պահանջմունքների բավարարման համար:
Իռլանդիայի սենատի խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը լի է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու վճռականությամբ:
Իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի մասին О’Դոնովանն ասել է. «Եվրոպական երկրները կարծում են, որ ոչ ոք չպետք է շեղվի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումից, քանի որ դրանից դուրս գալը որևէ երկրի օգտին չէ, և Իրանի հետ համագործակցությունը պետք է շարունակվի»:
Նա նաև ասել է, որ Իրանը պետք է շարունակի իր կառուցողական դերը տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանն աջակցության հարցում որպես ուժի և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն: