ԱՄՆ-ը չպետք է դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, եթե այդ պետությունն իրագործում է այն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը զինված ուժերի հարցերով սենատի կոմիտեում լսումների ժամանակ։
«Եթե մենք կարող ենք հաստատել, որ Իրանն իրագործում է համաձայնագիրը, և նախանշել, որ այն բխում է մեր ազգային շահերից, անշուշտ, մենք պետք է մնանք»,-ասել է Մետիսը։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը կարծիք է արտահայտել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիտարկի մնալու հնարավորությունը, քանի որ խախտումների վկայություններ ներկայում չկան։