Գեմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հոկտեմբերի 5-ին Վրաստան կայցելի: Դա Գերմանիայի պաշտպանական գերատեսչության առաջին այցն է Վրաստան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության շրջանակներում: