Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք քննադատում ենք Իրանին, երբ նա իրավացի չէ, և նրան աջակցում ենք, երբ իրավացի է: պատժամիջոցների քաղաքականությունը ճիշտ չէ: Իրանին անկյուն քշելը կամ եթե նա ինչ-որ երկրների դուր չի գալիս, նրան վերացնել ցանկանալը սարսափելի սխալ է: Մի՞թե Իրանը մեր թշնամին է: Բոլորովին»,- ասել է Չավուշօղլուն: