Վերջին շաբաթում Իրանում հարյուրավոր քրդեր են ձերբակալվել, հայտնում է Kurdistan.ru-ն:
Հաղորդվում է, որ Իրանի անվտանգության ուժերն Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի օրվանից՝ սեպտեմբերի 25-ից սկսած ավելի քան 700 իրանցի քրդի են ձերբակալել, ովքեր փողոց են դուրս եկել ի նշան համերաշխության իրաքցի ազգակիցների հետ:
Ձեբակալություններ են իրականացվել Իլամ, Քերմանշահ, Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան նահանգներում, որտեղ գլխավորապես ապրում են Իրանի քրդերը: