Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մենք՝ լեհերս, պարտվելու համար ծեծում ենք ֆուտբոլիստներին, իսկ Հայաստանում…

Չնայած Երևանում տեղի ունեցած երկու հանդիպումներում ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականին հաջողվել է վաստակել ընդամենը մեկ միավոր, այդուհանդերձ՝ հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք մրցավեճում Հայաստանի հավաքականի դրական արդյունքի հասնելու հավանականությունը շատ փոքր է:

2001 թվականի հունիսի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել լեհերի հետ: Ի դեպ, այդ խաղում Հայաստանը պարտությունից խուսափել էր ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ:

Այս ոչ-ոքիից ուղիղ 6 տարի անց՝ հունիսի 6-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում լուսահոգի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանը 1:0 հաշվով հաղթել էր Լեհաստանին: Հաղթական գոլը խփել էր Համլետ Մխիթարյանը: «Այո, ժամանակին Հայաստանն ուժեղ էր և հավասար պայքար էր մղում հզոր հավաքականների դեմ: Մեկ տարի առաջ Վարշավայում տեղի ունեցած խաղում մենք պատրաստ չէինք խաղալ խուլ պաշտպանության անցած հայերի դեմ և ունեցանք դժվարություններ: Այսօր Հայաստանի հավաքականը բավական թույլ է, և կարծում եմ՝ Երևանում որևէ խնդիր չենք ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լեհ մարզական մեկնաբան Վլադիմիր Սոսնովսկին:

Վերջինս այն կարծիքին է, որ մեր երկրում ֆուտբոլի մակարդակի անկման պատճառը սոցիալական ծանր վիճակն է: «Գիտեմ, որ հայերը փախչում են Հայաստանից: Մեկնում են եղբայրական Ռուսաստան երկու կոպեկ աշխատելու համար: Դուք այնքան խնդիրներ ունեք, որ ֆուտբոլը մղվել է երկրորդ պլան: Լեհաստանում վիճակն այլ է: Մեզ մոտ ապրում են ֆուտբոլով, և ազգային հավաքականի հանդիպումներն անցնում են լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Մենք՝ լեհերս, պարտվելու համար ծեծում ենք ֆուտբոլիստներին՝ սպառնալով ավելի կոշտ պատժի ենթարկել: Հայաստանի հավաքականը վերջին 16 պաշտոնական հանդիպումներում 8 միավոր է վաստակել, սակայն, որքան որ ես եմ տեղյակ, բողոքի ալիք չի բարձրացել»,- ավելացրեց Սոսնովսկին:

Լեհաստանի բարձրագույն լիգայի 11-րդ տուրում Վարշավայի «Լեգիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով զիջել էր Պոզնանի «Լեխին»: Հանդիպումից հետո ավտոբուսի մոտ «Լեգիայի» ֆան ակումբի առաջնորդներից Ստարուխը 50 ընկերների հետ դիմավորել է թիմի մարզիչներին և ֆուտբոլիստներին: Ֆանատները ֆուտբոլիստներին և մարզիչներին մի կողմ են հրավիրել զրուցելու նպատակով և շուրջ 10 րոպե ծեծի ենթարկել նրանց: Հեռանալիս ֆանատները հայտարարել են, որ անհաջող խաղալու դեպքում նորից «ջերմ» զրույց կունենան ֆուտբոլիստների հետ:

Նշենք, որ «Լեգիան» լեհական ամենահեղինակավոր ակումբն է և բազմիցս մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին: Թե որոնք են Հայաստանի ազգային հավաքականի ուժեղ կողմերը՝ Սոսնովսկին չցանկացավ նշել:

«Դուք ուզում եք ասեմ, որ Ձեր հավաքականը լավն է: Ինքներդ գիտեք, որ դա այդպես չէ: Կարող եմ գովաբանել միայն Մխիթարյանին: Նշեմ, սակայն, որ Մխիթարյանի մակարդակի մենք բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք: Ես ներկա եմ գտնվել մի քանի տարի առաջ տեղի ունեցած Չեխիա-Հայաստան հանդիպմանը: Այն ժամանակ կային տղաներ, որոնց խաղը հիացմունք էր պատճառում, և ես ուրախացա Հայաստանի հավաքականի հաղթանակով: Չգիտեմ՝ որն է պատճառը, որ այդ տղաներն այսօր չկան հավաքականում: Դուք բնականաբար տեղյակ կլինեք Ձեր հավաքականի խնդիրների մասին: Ամեն դեպքում մենք շնորհակալ ենք հայերից Երևանում Մոնտենեգրոյի հավաքականին հաղթելու համար: Դուք մեզ համար կարևոր 3 միավորից զրկեցիք Մոնտենեգրոյին, որը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում մեր գլխավոր մրցակիցներից է»,- նշեց մեր զրուցակիցը:

Երևանում հաղթելու դեպքում Լեհաստանի հավաքականը մեկ ոտքով կհայտնվի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Խմբային վերջին հանդիպումը լեհերը անցկացնելու են հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Մոնտենեգրոյին: «Չեմ ուզում անհամեստ գտնվել, այդուհանդերձ, կարծում եմ, որ Երևանում կհաղթենք 3:0 հաշվով: Բոլոր դեպքերում հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումներում»,- եզրափակեց Սոսնովսկին:

Լեհաստանի հանդիպումից ընդամենը երեք օր հետո Հայաստանի հավաքականը Աստանայում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ղազախստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում