Սահմանադրական դատարանը իր որոշումներով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ ԱԺ քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հարց բարձրացրեց. «Արդյոք այս նախագիծը դիտարկվե՞լ է ՍԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ մասնավորապես, որ նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն է վերապահվում ոչ թե կառավարությանը, այլ նախարարին»:
Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ մասնավորապես այդ մտահոգությունները արտացոլված են օրենքի նախագծում:
Մանրամասները՝ տեսանյութում: