Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ինչու է «բախվել» Գումբուրդոն. Եկեղեցական փոքր վեճը կարող է քաղաքական ծանր հետևանքներ ունենալ

Ջավախքի շրջանի Գումբուրդո (Կումուրդո) հայաբնակ գյուղում սեպտեմբերի 30-ին բախումներ են եղել տեղի բնակչության և Վրաստանի ոստիկանական ուժերի միջև, որի հետևանքով երկու կողմից կան տուժողներ: Ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել:

Հայ քաղկեդոնի՞կ, առաքելակա՞ն, թե՞ վրաց ուղղափառ

Վեճը կապված է հայաբնակ գյուղի տարածքում գտնվող Սուրբ Համբարձման եկեղեցու հետ: 10-րդ դարում կառուցված այս կոթողը վեճի առարկա է հայերի և վրացիների միջև, ընդ որում՝ վեճն արդեն երկար տարիների պատմություն ունի: Հայերն այն համարում են հայ քաղկեդոնիկ եկեղեցի, իսկ վրացական կողմի ընկալմամբ՝ այն վրաց ուղղափառ եկեղեցի է: Այս հանգամանքը, իհարկե, վեճի առանցքային հարցերից է: Դրան ավելի մանրամասն կանդրադառնանք ներքևում: Մինչ այդ համառոտ ներկայացնենք, թե ինչ է եղել սեպտեմբերի 30-ին՝ Գումբուրդոյում: Խնդիրն այն է, որ 2016 թ. ամռանը, երբ եկեղեցու տարածքում տեղի էին ունենում վերանորոգման աշխատանքներ, հայտնաբերվել են գյուղի բնակիչների նախնիների ոսկորները: Հայտնաբերված աճյուններն այնուհետև վերահուղարկավորվել են գյուղի բնակչության համառ ջանքերի շնորհիվ: Այժմ նրանք ուզում են իրենց նախնիների վերահուղարկավորման վայրում տեղադրել խաչքար, ինչի թույլտվություն վրացական իշխանություններ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ եկեղեցին վերանորոգվում է:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Գումբուրդոյի բնակիչները նախաձեռնել են խաչքարի տեղադրումը Սուրբ Համբարձման եկեղեցու բակում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մտնել եկեղեցու բակ՝ ասելով, թե նման հրաման չեն ստացել: Բնակիչները փորձել են ճեղքել ոստիկանների կազմած շղթան: Վեճը շուտով վերաճել է բախումների, որից հետո դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Շուտով ժամանել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբվիշվիլին: Ի վերջո, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը ներքին գործերի նախարարի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն, իսկ հատուկ ջոկատայինները և բնակիչները կհեռանան եկեղեցու տարածքից:

Կոնֆլիկտը պետք չէ ո՛չ վրացիներին, ո՛չ էլ մեզ

Ի՞նչ արմատներ ունեն Վրաստանի հայերի և վրացիների միջև պարբերաբար առաջացող նման կոնֆլիկտները, և ինչպե՞ս կազդի այս միջադեպը հայ-վրացական հարաբերությունների վրա:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Կովկասյան տան գործադիր տնօրեն, քաղաքագետ Գիորգի Կանաշվիլին ասում է, որ նման խնդիրները հիմնականում պատմական արմատներ ունեն և կապված են այս կամ այն եկեղեցու ծագման հարցի հետ, բայց Երևանի ու Թբիլիսիի կառուցողական համագործակցության շնորհիվ միշտ էլ հաջողվում է հարթել նմանատիպ փոքր խնդիրները, այդ թվում՝ Ջավախքի հետ կապված խնդիրները, ուստի դրանք էական ազդեցություն չեն ունենում վրաց-հայկական հարաբերությունների վրա: Ամենայն հավանականությամբ այս կոնֆլիկտն էլ ազդեցություն չի ունենա:

«Այստեղ կան և՛ պատմական հանգամանքներ, և՛ քաղաքական պրագմատիկ շահեր, և որևէ մեկին՝ ո՛չ Թբիլիսիին, ո՛չ Երևանին ձեռնտու չէ հրահրել լուրջ կոնֆլիկտ, հետևաբար չեմ կարծում, որ հակամարտածին այս իրավիճակները կընդլայնվեն և կստեղծեն լուրջ խնդիրներ վրաց-հայկական հարաբերությունների համար»,- մեկնաբանեց փորձագետը:

Բախումները ռուսնե՞րն են հրահրել

 Կովկասագետ Մամուկ Արեշիձեն առաջին հերթին անդրադարձավ հարցի պատմական պատմական կողմին՝ հիշելով, որ եղել է Գումբորդոյում դեռևս 1987 թ., երբ մեկնել էր այդ շրջան պատմա-աշխարհագրական արշավախմբի կազմում: «Այնտեղ մշտապես եղել է այդ վեճը այն հարցի շուրջ, թե այդ վանքը պատմականորեն վրացակա՞ն, թե՞ հայկական ճարտարապետական մշակույթի ժառանգությունն է: Տեղի բնակիչները խորապես համոզված են, որ այդ եկեղեցին հայկական եկեղեցական ճարտարապետության մի մասն է: Կարծում եմ, որ այդ մարդկանց ինչ-որ մեկը համոզել է, որ եկեղեցու պատին արված արձանագրությունները գրված են հին հայերենով: Իրականում դրանք հին վրացերենով գրված արձանագրություններ են: Թեև դա էական չէ: Կարևորն այն է, որ ինչ-որ մեկը մանիպուլացնում է այդ մարդկանց գիտակցությունը: Այդպես եղել է և՛ 1980-ականներին, և՛ 1990-ականներին, և՛ այսօր: Երբ մենք Ախալքալակում զրուցում էինք Ջավախքի հայ պատմաբանների հետ, նրանք չէին աջակցում Կումուրդո գյուղի բնակիչների նախաձեռնությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արեշիձեն:

Վրացի փորձագետը համոզված է, որ այսօր էլ ինչ-որ մեկը «ուղղորդում է» Կումուրդոյի հայերին: Արեշիձեն սլաքները ուղղում է դեպի հյուսիս՝ Ռուսաստանի կողմը: Ասում է, թե համոզված է՝ համենայնդեպս դա Հայաստանի ձեռքի գործը չէ:

«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ դա Հայաստանից չի ուղղորդվում: Ավելի շուտ դա անում է ինչ-որ երրորդ ուժ, որը մշտապես ձգտում է սեպ խրել տարածաշրջանի ժողովուրդների միջև: Օրինակ, երբ Ախալքալակում կար ռուսական ռազմաբազա, և Վրաստանը սկսեց շարժվել որոշակի ուղղությամբ, այդ ժամանակ այդ խնդիրները սկսեցին իրենց զգացնել տալ»:

Արեշիձեն դժվարանում է ասել՝ այս միջադեպը լրջորեն կազդի՞ հայ-վրացական հարաբերությունների վրա: Փորձագետը կարծում է, որ շատ բան կախված է Վրաստանի հայ համայնքից՝ Ախալքալակի հայերից, Թբիլիսիում ապրող հայ մտավորականությունից և այլն:

«Իմ տպավորությամբ՝ ինտելեկտուալ հնարավորությունների առումով Ախալքալակի և Կումուրդոյի բնակիչների միջև «երկու մեծ տարբերություն կա»՝ ինչպես Օդեսայում են ասում: Սրանք շատ տարբեր մարդիկ են: Ախալքալակցիներն այդ հարցին այլ կերպ են մոտենում, և շատ բան նրանցից է կախված: Եթե հետագայում էլ այդ մարդկանց ինչ-որ մեկը հրահրի, այդ դեպքում իրավիճակը կբարդանա, իսկ եթե ինքը հայ համայնքը իր վճառական «ոչ»-ը ասի սադրանքներին, բնականաբար ոչինչ տեղի չի ունենա»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Ինչու էր խաչքարի տեղադրման հարցն այդքան սկզբունքային

Ներկայացնելով Գումբուրդոյի Սուրբ Համբարձման եկեղեցու պատմությունը՝ պատմաբան, ջավախագետ Վահե Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու շուրջ վեճը նոր չէ, ունի տասնամյակների և նույնիսկ հարյուրամյակների վաղեմություն:

«Եկեղեցին քաղկեդոնիկ է, կառուցվել է բյուզանդական ոճով: Դա է հիմքը, որ վրացիներն այդ եկեղեցին համարում են վրացական: Սակայն փաստ է, որ այս եկեղեցին, ինչպես և շատ այլ քաղկեդոնիկ եկեղեցիներ, վերաօծվել են որպես առաքելական, և վերջին օծումը տեղի է ունեցել գումբուրդոցիների նախկիների՝ Կարնո հայերի կողմից 1830-ական թթ.: Եկեղեցին գործել է մինչև 1860-ականները, հետո դադարեցրել է իր գործունեությունը վեճերի հետևանքով: Սա գյուղի եկեղեցին է, գյուղի խորհրդանիշը: Վերջին շրջանում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել էին տեղաբնիկների բազմաթիվ ոսկորներ, այդ ոսկորները ցաքուցրիվ էին տվել եկեղեցու շուրջ, դրել էին տուփերի, պարկերի մեջ: Դա արդեն իսկ խնդիր էր ստեղծել: Հայկական կողմը, լավ իմանալով, որ դա իրենց նախնիների ոսկորներն են, վերաթաղում է իրականացրել և վերջապես փորձել է ոսկորների ընդհանուր գերեզմանի վրա խաչքար կանգնեցնել»,- ներկայացնելով Գումբուրդոյի բնակիչների տեսակետը՝ մեկնաբանում է ջավախագետ Վահե Սարգսյանը:

Գումբուրդոյի բնակիչները հարցի առնչությամբ դիմել են հայ հոգևոր վերնախավին, որը բանակցել է վրաց հոգևոր վերնախավի հետ, և գյուղացիներին խոստացել են օր և ժամ նշանակել, թե երբ կթույլատրվի խաչքարի կանգնեցումը: Վերջին բանակցությունները տեղի են ունեցել ամռանը, և բնակիչների խոստացել են հարցը վերջնականապես կարգավորել երեք շաբաթվա ընթացքում:

«Գյուղացիները համբերատար սպասել են, որոշել են քաղաքակիրթ մեթոդներով, ընդ որում՝ հոգևորականների ներկայությամբ խաչքարի բացում կազմակերպել, բայց անընդհատ ձգձգվել է, երեք շաբաթը դարձել է երեք ամիս: Ի վերջո, գյուղացիները տեսել են, որ սա հավերժ ձգձգվող հարց է և որոշել են ինքնաբուխ ձևով կանգնեցնել խաչքարը, առավել ևս որ գյուղացիների պնդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վիրահայ թեմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո բառացիորեն ասել է, որ դա գյուղացիների խնդիրն է, և պետք չէ խոչընդոտներ առաջացնել տեղի, վայրի, ժամի հետ կապված, այսինքն՝ իրենք կարող են դա իրականացնել իրենց ցանկության համաձայն: Գյուղացիները որոշել են տեղադրել խաչքարը, և տեսաք, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին»:

Կա ևս մի կարևոր հանգամանք՝ Վրաստանում շուտով տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և շատերը փորձում են մեկնաբանել Գումբուրդոյի միջադեպը՝ որպես ինչ-որ մեկի կազմակերպած սադրանք՝ նախընտրական դիվիդենտներ ստանալու նպատակով, բայց ջավախագետ Վահե Սարգսյանը կարծում է, որ տվյալ դեպքում խախտված է պատճառահետևանքային կապը. «Գյուղացիները վաղուց էին սա ծրագրել, պարզապես համընկել է նախընտրական շրջանի հետ»:

Մասնագետը չի կարծում, թե միջադեպը կարող է կապված լինել հայ-վրացական քաղաքական հարաբերությունների ներկայիս զարգացումների հետ:

«Այստեղ մի հետաքրքիր երևույթ կար: Շատերը որակում են սա որպես սադրանք՝ ասելով, թե խաչքար կանգնեցվում է բոլոր տեղերում, բայց միայն այստեղ տեղի ունեցան արյունալի բախումներ: Բայց խնդիրն այն է, որ սա շատ զգայուն հարց է: Գումբուրդոյի միջնադարյան եկեղեցին վիճելի է: Գյուղի ազգաբնակչությունը չի ցանկանում, որ վրացական կողմն իրենցից օտարի այս քաղկեդոնիկի տաճարը, իսկ վրացական եկեղեցին, լինելով քաղկեդոնիկ, այն համարում է իր սեփականությունը և իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, որը գյուղացիների «սրտով չի», և գյուղացիները հուզական կերպով են մոտենում հարցին, այդ պատճառով իրենց համար այդքան սկզբունքային էր խաչքարի տեղադրման գործընթացը: Անգամ չսպասեցին, որ բանակցությունների արդյունքում ամիսներ անց կարող են թույլ տալ:

Սա զգայուն հարց է նաև վրացական կողմի համար, որը համոզված է, որ առաքելական դավանանքի խորհրդանիշը չի կարող լինել քաղկեդոնիկ եկեղեցու հարակից տարածքում, որն իրենք վերանորոգում են որպես վրացական եկեղեցի: Սա է պատճառը, որ ո՛չ վրացական կողմը գնաց զիջումների և մահակներով հարձակվեց ժողովրդի վրա, ո՛չ էլ գյուղի ազգաբնակչությունը գնաց զիջումների՝ քննարկելու ժամկետների երկարաձգման հետ կապված հարցեր, որովհետև մտավախություններ ունեին, որ հարցը կարող է հավերժ ձգձգվել: Այդպիսի դառը փորձ կա, օրինակ՝ կապված գիր-գրականության անցկացման հետ: Այս հարցը 4-5 տարի ձգձգվում է, և կարող է մի 20 տարի էլ ձգձգվել: Այսպիսով, չլուծված հարցերը շատ են և լուծման ժամկետներն են խիստ անորոշ: Գյուղի բնակչությունը խորքային իմաստով չի տիրապետում եկեղեցու վրացական կամ հայկական լինելու մանրամասներին: Գյուղի բնակչությունը դա համարում է իր սեփականությունը: Գուցե գյուղի բնակչությանն այդքան չմտահոգեր, թե եկեղեցին ինչ ձևով է վերանորոգվում՝ քաղկեդոնիկ, թե այլ ոճով: Նրանք այդքան լավ չեն էլ տիրապետում, թե այս կամ այն զարդանախշը քաղկեդոնական է, թե առաքելական: Այստեղ կա ավելի կարևոր հարց՝ գյուղացիներն ունեն Ջավախքի մյուս եկեղեցիների դառը փորձը, օրինակ՝ Փոկայի եկեղեցու փորձը, որը օծվեց քաղկեդոնիկ ձևով, և նրա շուրջը եկան-զբաղեցրին վրացի հոգևորականներ, եղավ վրացական հոծ ներկայություն, խորհրդավոր ինչ-որ բաներ են կազմակերպում և այլն: Սա խիստ դժգոհություն է առաջացնում գյուղացիների շրջանում, որովհետև գյուղի մեջ ձևավորվում է վրացական բջիջ: Եվ նրանք նաև այս մտավախությունն ունեն, որ օծվելուց հետո եկեղեցում ձևավորվելու է վրացական հոծ ներկայություն»,- եզրափակեց Վահե Սարգսյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում