Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով, որտեղ ներկայացվել են ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը, ծրագրային բյուջեի և հակիրճ բյուջեի ձևանմուշները: Աշխատաժողովին մասնակցել են «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ՀՀ խոշորացված համայնքների ղեկավարները, ՏԿԶՆ աշխատակիցներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագրային բյուջետավարումը ներառված է ՀՀ կառավարության 2017-2023թթ. ռազմավարությունում, որի համաձայն՝ ՀՀ համայնքները պետք է աստիճանաբար անցնեն ծրագրային բյուջետավարման: Մշակված մեթոդաբանության նպատակն է աջակցել համայնքներին սահուն անցում կատարելու ծրագրային բյուջետավարմանը, ինչն իր հերթին կնպաստի համայնքների ֆինանսական արդյունավետ կառավարմանը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարության միջազգային գործընկերներին՝ նման ձեռնարկ պատրաստելու համար: «Տեղյակ եք, որ 2019 -ից երկիրն անցնելու է բյուջետային ծրագրային ֆինանսավորման և խոշորացված համայնքներում այս մոդելն արդեն փորձ է արվում ներդնել: Համայնքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի: Այս տարի համայնքների բյուջեների կազմման աշխատանքերին մենք ևս խորհրդատվական կարգով մասնակցություն կունենանք»,-ասել է Դ. Լոքյանը: Նա հայտարարել է նաև, որ այսօր արդեն 15 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է մշակվել, որն ուղղվելու է հիմնականում խոշորացված համայնքներին և այդ գումարով իրականացված համայնքային տնտեսական ծրագրերը դառնալու են համայնքի սեփականությունը: Նախարարը մանրամասնությամբ խոսել է նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունների, համայնքների ֆինանսավորման ընդհանուր մոտեցումների մասին: «Մենք որդեգրել ենք հետևալը. գումարներ կհատկացվեն այն համայնքներին, որոնք ծրագրեր կիրականացնեն: Եթե համայնքն իր միջոցներից ֆոնդային բյուջեով ծախսերի համար գումար կներդնի, պետությունը պատրաստ կլինի նույնքան ներդրում կատարել»,-ասել է նախարարը, տեղեկացնելով, որ այսօր քննարկվում է նաև որոշ ծառայություններ համայնքներին փոխանցելու հնարավորությունները:

Ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը մշակել է Հայաստանի ֆինանսիստների միավորումը՝ (ՀՖՄ) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ բյուջետավարումը և աշխատանքային պլանները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն: «Վերջին 2-3 տարիներին GIZ-ը աջակցում է համայնքներին՝ ծրագրային բյուջետավարման անցում կատարելու համար, ինչն էլ բերեց այս մոդելի մշակմանը: Մենք 40 համայնքում արդեն պիլոտային մոդելների փորձարկում արել ենք, և դրանցից շատերն արդեն իսկ խոշորացված համայնքների բնակավայրերից են: Մտադրված ենք ծրագրային բյուջետավարման մոդելը ներդնել խոշորացված 18 համայնքում: Պատասխանատու բեռ է դրված ձեր ուսերին, քանի որ դուք եք այս առաջադեմ բարեփոխումների համար օրինակ ծառայելու»,-ասել է Քաթրին Շեֆերը:

Աշխատաժողովում ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը, իսկ դրան հաջորդաց քննարկմանը նախարար Դ. Լոքյանը, աշխատաժողովի կազմակերպիչները սպառիչ պատասխաններ են տվել համայնքապետերին հուզող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում