Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մեկնարկում է «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը

2 հոկտեմբերի, 2017 թ., Երևան. Այսօր մեկնարկեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև «Թի-Էս-Դի» ընկերության հայաստանյան գրասենյակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների զարգացմանը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները:

Ծրագրում ընդգրկված են Մանկական զարգացման հիմնադրամի գործընկեր հինգ համայնքները, որտեղ նախորդ ծրագրի ընթացքում արդեն իսկ ձևավորվել են 14-17 տարեկան պատանիների խմբեր: Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարելու են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերելու են այդ խնդիրների լուծումները: Նկարները տարածվելու են սոցիալական ցանցերում՝ համապատասխան հեշթեգերով, որից հետո կազմակերպվելու է նկարների ցուցահանդես:

«Beeline-ի համար այս ծրագիրն արժեքավոր է մի քանի պատճառով։ Նախ, որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք երիտասարդության շրջանում թվային տեխնոլոգիաների տարածումը։ Բացի այդ, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ուրախ ենք, որ նոր սերունդն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները մեր երկրում կյանքն ավելի լավը դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երբեմն չենք էլ պատկերացնում, որ ամեն մի հնարավորություն նոր սերնդի կյանքում մեծ փոփոխություն է բերում: Այսօր երիտասարդներին նոր տեխնոլոգիաներ օգտագործելու հմտություններով զինելը շատ արդիական է, իսկ Հայաստանի համայնքների երիտասարդների ներգրավվումը համայնքային խնդիրները լուծելու նոր հորիզոններ կբացի: Յուրաքանչյուր նոր ծրագիր հնարավորություն է ընձեռում կատարելագործել երեխաներին ու նրանց հաղորդակից դարձնել նորանոր զարգացումներին. խիստ կարևոր է, որ առաջընթացի կրողները հենց երեխաները լինեն: Իսկ մեզ մնում է լինել նրանց կողքին և օգնել քայլել աշխարհի զարգացումներին համընթաց, չէ՞ որ Հայաստանն այս լուսավոր, սուր մտքով ու վաղվա օրվա հանդեպ հավատով լցված մարդկանց երկիրն է», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտություններն, այլև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել համայնքում առկա խնդիրների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում