Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Եղել է բուռն քննարկում, Ազգային դիմադրության ճակատը կհանդիպի Սեյրան Օհանյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան,  շաբաթ օրը տեղի ունցավ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստելու առաջին հավաքը։ Դուք և Թամար Հովհաննիսյանը կոորդինացնում եք այդ հանձնաժողովի աշխատանքները: Ինչպե՞ս եք գնահատում առաջին փակ հանդիպումը:

– Նորմալ կարելի է գնահատել: Համակարգման աշխատանքները առայժմ ես և Թամար Հովհաննիսյանն ենք իրականացնում: 31-ից 20-ն արձագանքել են, երկուսը հարգելի բացակա էին, 17-18 հոգի էր մասնակցում: Եղել է բուռն քննարկում: Կարծում եմ՝ երկրորդ հանդիպումն ավելի արդյունավետ կլինի: Քննարկվում էր, թե ինչպես կարելի է կազմակերպչական առումով ընթացք  տալ Ժիրայրի ասած մոտեցումներին:

– Իսկ արդյոք հավաքվածները նույն կե՞րպ են պատկերացնում Հայաստանում ազգային դիմադրության ճակատ ձևավորելու ճանապարհը:

– Իհարկե՝ ոչ, շատ տարբեր, բայց քննարկումների արդյունքում պետք է ընդհանուր հայտարարի գանք, ոսկե միջինը գտնենք:

– Հայտարարության մեջ 31-ից, որոնց անունները նշել էր Ժիրայր Սեֆիլյանը, մի մասը մերժեց: Ովքե՞ր մասնակցեցին:

– 20 հոգի, որից երկուսը հարգելի բացակա են, չորսը դեռ չեն կողմնորոշվել, իսկ մնացածներին հրապարակային գիտեք, իրենց կարծիքը հայտնել են:

– Մի մասը մերժեցին, որքանո՞վ եք իրատեսական համարում այս ճակատի ձևավորումը:

– Կարծում եմ՝ եթե 20 հոգի  հավաքվել են, համաձայնություն տվել, արդեն լուրջ հայտ է ներկայացված: Բացի այդ, պետք է հաշվի առնենք նոր համալրումը:

– Այսինքն՝ հնարավո՞ր է նոր ցուցակի հրապարակում:

– Դրան հաջորդ հանդիպումներում կանդրադառնանք:

– Ի՞նչ  պարբերականությամբ եք հանդիպելու, քննարկումներ անելու:

– Առայժմ որոշված չէ, բայց հաջորդ հանդիպումը նորից շաբաթ օրն է լինելու: Կարծում եմ՝ առաջին մի քանի հանդիպումները փակ կլինեն, որից հետո արդեն հրապարակային կլինեն: Սա իմ կարծիքն է:

– Ի՞նչ եք կարծում՝ հանրությունը կաջակցի՞ այս նախաձեռնությանը:

– Կարծում եմ՝ ինչ-որ պահի հանրությունը պետք է խելքի գա, անընդհատ թմբիրի մեջ չի մնա, պետք է հասկանա, որ անդունդը գնալով խորանում է: Ամեն մեկը իր մաշկի վրա զգում է այդ խորացումը, անդառնալի հետևանքները, առավել ևս ապրիլյան քառօրյա պատերազմը դեռևս հիշողության մեջ է, թե ինչի է ընդունակ այս ռեժիմը:

– Ասացիք, որ 18 հոգի են ներկա եղել: Բացի ձեր և «Ժառանգություն» կուսակցություններից՝ այլ կուսակցություններից կայի՞ն:

– Մեր կուսակցությունից միայն ես էի մասնակցում, «Ժառանգություն» կուսակցությունից նույնպես կային, այլ կուսակցություններից նույնպես կային, սակայն կուսակցական պատկանելության խնդիր դրված չէ:

– Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՕՐՕ դաշինքի առաջնորդները, որոնց անունները նույնպես ընդգրկված էին ցանկում,  որևէ կերպ արձագանքե՞լ են: Եվ առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում ցուցակում նրանց ընդգրկված լինելը:

– Երկու շաբաթից Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի, կհանդիպի՝ կիմանանք իր կարծիքը, Սեյրան Օհանյանը մեկ շաբաթից կլինի, բայց կարծում եմ՝ հանդիպում կլինի, Օսկանյանից տեղեկություն չունեմ, որովհետև ես չեմ վերցրել իր հետ հանդիպման պատասխանատվությունը:

– Այսինքն՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ կարձագանքի և կհանդիպի՞:

– Օհանյանի հետ պետք է հանդիպենք:

– Դուք խնդիր չունե՞ք նրա՝ ցուցակում լինելու հետ կապված:

– Ես իմ կարծիքը դեռևս ապրիլին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ասել եմ և կրկնելու իմաստ չեմ տեսնում, շարունակում եմ մնալ նույն կարծիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում