Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Վահէ Օշական. տասնամեայ հանգրուան մը

Գաֆէին Ծայրն եմ նստած, մինակ ու լուռ: Դէմքիս մկանները պրկուած են այսօր ու գրելը իմ համար ծանր արարքի վերածուած է: Երեւի օրս ծանր էր, լեցուն մեծ անկումներով, լքումներով, անհասկնալի դիպաշարով, բեռով: Տանը վերջին պահուն մոռցուած գիրքերս կը մտաբերեմ. ու կը յիշեմ որ այսօրս պիտի պսակուէր Վահէ Օշականի մասին գրելով:
Անցորդներով անկասելի շարժումներուն կը հետեւիմ: Կեանքը կը վազէ շուրջս: Ես սակայն նոյն անդորրին մէջ, ու պատերազմէլէ յոգնած զինուորին հանգիստը կը փնտռեմ: Սովորական սուրճը սառած է բաժակին մէջ որ կը յիշեցնէ Աբրահամ Ալիքեանը- Աբրահամը կը սիրէր սառածը սուրճին- եւ անոր լքուածութիւնը Էլիսարի բլուրներուն վրայ: Անոր լքուածութիւնը տեսակ մը ինքնեկ, ինքնաբուխ բան մը հանդիսացաւ: Ուզեց, կամեցաւ ու ի վերջոյ յաջողեցաւ որ մնայ իր մինակութեանը եւ տեսակին մէջ: Այդ մասին պիտի գրեմ աւելի ուշ:
Հիմա Թիրախս ու աչքերս կը յառին Վահէ Օշականին: Օշականի մահուան տասնամեակն է այս տարի: Լաւ կը յիշեմ անոր մահուան ատենը, 2000-ի Յունիսին:Այդ թուականը, սգալու համար չեմ գրեր այսօր, որովհետեւ կը հաւատամ որ Օշականը կեանքով լեցուն, կեանքով բաբախուն գրող էր, անոր գրականութիւնը առաւելաբար կը բխէր կեանքէն … Պոռթկացող, ընկերային անարդարութիւններուն դէմ բողոքի դուրս եկող, հայ ժողովուրդի դատին հաւատացող գրողն էր Օշական:
Բանաստեղծութիւնը հանդիսացաւ անոր նախընտրած գրական սեռը, ան գրեց թատերակ, եղաւ անուն ունեցող հրապարակագիր, գրեց վէպ ու արձակ գործեր: Մեծ է անոր բերած աւանդը սփիւռքա հայ գրակաութեանը մէջ: Նախընտրեց պայքարիլ յանուն բառի ու գրականութեան, ատեց փառքն ու պատիւը, ապրեցաւ լոյսերէ հեռու եւ լոյսերէ վեր:
Իր կեանքի վերջին հանգրուանին , քանի մը անգամներ այցելեց Միջին Արեւելք ուր մշակութային յայտնի միութիւն մը տօնեց իր գրական գործունէութեան յիսնամեայ յոբելիանը: Յոբելիարը այդ առթիւ գրեց երկար յօդուածաշարք մը, ուր կրկին անգամ եւ հարազատօրէն յայտարարեց իր գրական մանիֆեստը:
Վերադառնալու համար Վահէ Օշականի գրական ըմբռնումներուն, կամ անոր դաւանած սկզբունքներուն հարկ է քանի մը տողերու մէջ ամփոփել այդ կէտերը:
Ա. Նախ գրականութիւնը իր համար սոսկ մեռելաթաղութեամբ ու ձանձրոյթէ բռնուած մէկու մը, կեանքէն զառնուած, կեանքէն հիսաթափուած մէկու մը մտամարզանքը չէր, այլ կեանքի պայքարին մէջ ինկած ու գրիչը վեր պահող յանդուգնի մը բողոքի ձայնն էր….
Բ. Գրականութիւնը, իր ստեղծած գրականութիւնը, չէր հաւատար կաշկանդումի: Ընդհակառակը իրեն համար կարեւոր էին յանկարծակի որոնումներն ու անկակնկալ տարազումները որովհետեւ կը հաւատար որ սքանտալային գրականութիւնն առաւելաբար ընթերցողը կը մղէր մտածելու …
Գ. Վահէ Օշականի համար գերադաս էր մտածողութիւնը, միտքով առաջնորդուած գիրը զինք ու մեզ պիտի մօտեցնէին տիեզերքի ճշմարտութիւնը որոնելու խնդրին:
Դ. Ճիշդ է որ ունէր քաղաքական հակում: Բայց իր գրականութեան ընդմէջէն բոլորին կը նայէր հաւասրապէս։
Ե. Ամենակարեւորը Վահէ Օշականի մօտ այն էր, որ անսակարկ նուիրումով կ’ուզէր լսել նորահաս սերունդներու ձայնը, տեսակ մը հովանի ըլլալով անոնց, տեսակ մը պաշտպանը հանդիսանաով մերժուած երիտասարդութեան:
Ուրեմն գրականութիւնը պիտի բխէր կեանքէն, պիտի հոսէր անկաշկանդ կեանքէն՝ ազատութիւնէն: Գիրը պիտի առաջնորդուէր նաեւ միտքով, միտքը պիտի քաջութիւնն ունենար մեծ հարցադրումներ կատարելու, ու գրելու պայքարը պիտի կայանար միայն ճշմարտութեան որոնման համար:
Վահէ Օշական ճշմարտութեան որոնողն էր, ու մինչեւ իր վերջին շունչը մնաց պատնէշի վրայ:
Եղան շատեր, որ քննադատեցին իր գրականութիւնը, ստեղծուած ու կայացած բանաստեղծութիւնը համարելով չբանաստեղծութիւն, սակայն այդ գրչակները տեղի տուին ու համրացան երբ հանդիպեցան Օշականի մեծ սլացումներուն ու մեծ կրակոցներուն:
Գաղափարի մարտիկ էր, երբ պէտք էր մարտի դաշտ իջնել, ու յանկարծ կը դառնար ալեհեր դարձած մատենագիր ու պրպտող, երբ հարկ էր խորանալ հայ գրականութեան ու մատենագրութեան ոսկի բայց փոշեպատ էջերուն մէջ ….
Խորունկ էր, բայց միսթիք չէր ուզէր խաղալ ….
Զարմանալի էր բայց իր բանաստեղծութիւնը չդարձաւ ապակեդրոն, մեղկ ու աղօտ բանաստեղծութիւն…
Հաւատաց որ հայը կռիւ ունի աշխարհին դէմ, գրեց այդ հաւատքով առանց տեղի տալու… գրեց այդ ոգիով ու պայքարեցաւ այդ ոգիով …
Հարկ է նորէն կարդալ զինք: Վերակարդալ զինք:
Ու զարմանալի է որ սփիւռքով մէկ Հայաստանն ալ ներառած, Վահէ Օշականի, այդ մեծ բանաստեղծին մահուան տասնամեակը կ’անցնի լռութեամբ:
Տարիները մուրճի հարուածներ կուտան մեր ուղեղներուն, մենք կը թմրինք, սփիւռքը կը դառնայ մշակութային թափուք, կենդանի դիակ կամ մահաքուն մտած երեխայ, որուն մարմնին պէտք է տալ ուժգին ելեքդրական հարուածներ …
Վահէ Օշականի մահուան յիշատակը այդ ելեքդրական ուժեղ հարուածներէն մէկն ըլլալու է. Առաջինը թերեւս …
Առանց կուռքի վերածելու զինք հարկ է որ այսօր նորէն խօսինք իր մասին, նորէն վկայակոչենք զինք …
Վահէ Օշական մեզմէ այնքան հեռու… բայց այնքան մօտ աստղերուն.
Պիտի ապրի դեռ երկար, այնքան ատեն որ հայերէնը չէ մեռած:
Վահէ Օշականի մասին գրելը պարտականութիւն չէ: Այլ իրադրութեան մը շղթան տեսակ մը շարունակելիութիւնը …
Շարունակելի շարունակութիւնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում