Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին:
Ինչպես հայնտում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ատոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում