Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Մոսկվայի ձայնը շատ բարձր է Հայաստանում, ԶԼՄ-ներն ամբողջությամբ անկախ չեն. Լեհ փորձագետ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է EURACTIV Poland-ի գլխավոր խմբագիր, փորձագետ Կարոլինա  Զբիտնևսկան։

– Երբ Հայաստանը 2013-ին հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եվրոպացի շատ պաշտոնյաներ Հայաստանին ոչ վստահելի գործընկեր համարեցին. նոր փաստաթղթի ստորագրման նախաշեմին վստահությունը կարծում եք վերականգնվե՞լ է։

– Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության նոր  համաձայնագիրը. այդ առումով, իհարկե, Հայաստանի նկատմամբ կա վստահություն։ Եվրամիությունն այժմ   ուզում է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, չենք ուզում նայել անցյալի խնդիրներին ու  ձախողումներին, այս պահի դրությամբ գնում ենք ստորագրման։

– Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա բավականին լարված են, այս կոնտեքստում ինչքանո՞վ է  հավանական, որ փաստաթուղթը կստորագրվի. չէ՞որ Հայաստանը շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։

– Ես հավատում եմ, որ այս անգամ 2013 թվականի իրավիճակը չի կրկնվի, և պայմանաագիրը կստորագրվի։ Բացի այդ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  օրերս ՄԱԿ-ի  ամբիոնից հայտարարեց այդ մասին՝ դա շատ կարևոր և  մեծ սիմվոլ ունեցող ամբիոն է։ Հուսով ենք, որ իրավիճակը չի կրկնվի։

– Նախորդ անգամ էլ մինչև սեպտեմբերի 3-ը պաշտոնական հայտարարությունները վկայում էին, որ մենք Ասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու։ Կարծում եք՝ այս նոր փաստաթուղթն ունի՞ այնչափ կարևորություն, որ Ռուսաստանը խոչընդոտի։

– Ես ինչքանով  հասկանում եմ՝ Ռուսաստանի  նպատակն է պատերազմ հրահրել տարբեր երկրներում։  Դրա համար մենք ունեցանք Վրաստանի պատերազմը 2008-ին, Ղրիմը, և այն, ինչ կատարվում է այսօր Դոնբասում։ Այնուամենայնիվ, ինչ էլ գրված լինի համաձայնագրի մեջ՝ Ռուսաստանի կողմից դրական չի ընկալվի։ Իհարկե, այդ  համաձայնագիրը շատ խորը չէ, այն ավելի շատ  սիմվոլիկ նշանակություն ունի, բայց այն ցույց է տալիս, որ Հայաստանը թեպետ ԵԱՏՄ անդամ է՝ իր  արտաքին  քաղաքականության  մի ճյուղն ուղղված է  Եվրոպային։ Կարևոր է  նշել, որ այս համաձայնագիրը ոչ մի դեպքում Ռուսաստանի դեմ ուղղված չէ։ Այս համաձայնագրի նպատակն է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրոպային, պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել օրենքի գերակայության համար։

– Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան  համարվում են ԱլԳ առաջատար եռյակ, բայց, այդուհանդերձ, մեծ ճանապարհ անցան՝ մինչև վիզաների ազատականացում։ Կարծում եք՝ Հայաստանը մո՞տ է  այդ գործընթացին։

– Եվրահանձնաժողովի կողմից փաստաթուղթ է  ստեղծվել, որն ընդգրկում է   2020 թվականի  20 հիմնական նպատակները՝ հիմնված Ռիգայի դեկլարացիայի վրա: Այստեղ նշված է, որ վիզայի ազատականացման երկխոսությունը կսկսվի Հայաստանի կողմից  որոշակի պահանջների բավարարման արդյունքում։ Այսինքն՝ գործընթացի արագությունը կախված է Հայաստանից՝ թե նա ինչպես կկարողանա բավարարել համապատասխան չափանիշներին։

– Ամեն դեպքում Հայաստանի պարտավորությունները հետընդունման համաձայնագրի հետ կապված դրակա՞ն միտումներ են ենթադրում, թե՞ ոչ։

– Իրականում Եվրոպայում բաժանում կա հասարակության և կառավարության միջև։ Մենք իհարկե հուսահատվեցինք, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամագրվելու մասին։ Այդ առումով հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կհասկանա, որ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը հանուն հասարակության է։ Իհարկե, շատ մեծ դեր են տանում  Հայաստանում քաղհասարակության ներկայացուցիչները, նաև գնահատելի են կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները դատական համակարգի շուրջ։ Իհարկե, Հայաստանը շատ բարդ աշխարհագրական իրավիճակում է, և Ռուսաստանի ձայնն այստեղ շատ բարձր է լսվում։ Մենք այս առումով գնահատում ենք նաև  մեդիայի աշխատանքը. իհարկե, որոշ լրատվականներ այնքան էլ անկախ չեն, բայց  կան օնլայն լրատվականներ, որոնք անկախ և անաչառ են, և մենք դա գնահատում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում