Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ կտա Քրդստանի կամ Կատալոնիայի անկախացումը Արցախի միջազգային ճանաչմանը

Ի տարբերություն պաշտոնական Երևանի, Արցախի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով շատ ավելի հստակ դիրքորոշում է արտահայտել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի մասին: Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ «որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Հակասական վերաբերմունք

ՀՀ արտգործնախարությունը, հիշեցնենք, նման հայտարարությամբ հանդես չի եկել: Եղել է ընդամենը մեկնաբանություն գերատեսչության մամուլի խոսնակի կողմից՝ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան: Տիգրան Բալայանն ասել է, որ «մենք ուշադրությամբ հետևում ենք Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող զարգացումներին»:

Ընդհանրապես, վերաբերմունքը իրաքյան քրդերի անկախացման գործընթացի նկատմամբ միանշանակ չէ ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ ընդհանրապես աշխարհում: Տարածաշրջանի քիչ երկրներից մեկը, որը ճանաչել է Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեն և միանշանակորեն աջակցում է քրդերին անկախության պայքարի մեջ, Իսրայելն է: Դեմ են Իրաքի կենտրոնական իշխանությունները, Սիրիան, Թուրքիան, Իրանը: Նույնիսկ Վաշինգտոնը, որը համարվում է քրդերի դաշնակիցը Մերձավոր Արևելքում, առայժմ խուսափում է բացահայտորեն պաշտպանել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը՝ նշելով Իրաքի միասնականության պահպանման անհրաժեշտության և տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին:

Անշուշտ, Արցախի աջակցությունը բոլորովին «այլ օպերայից է» և ունի իր ուրույն համատեքստը: Ամեն դեպքում արժի քննարկել՝ որքանո՞վ է նման իրավիճակում նպատակահարմար ճանաչել քրդերի անկախության հանրաքվեն, և ավելի կարևոր հարց՝ Արցախի աջակցությունը քրդերի ինքնորոշման ձգտումների, և ընդհանրապես Քրդստանի անկախացումը ի՞նչ կտա Արցախի անկախության ամրապնդմանն ու միջազգային ճանաչմանը:

Ազատ Արցախը ողջունում է քրդերի հանրաքվեն

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցը մեկնաբանել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը՝ ասելով, որ թեև նման իրադարձությունները նախադեպ չեն դառնում կոնֆլիկտների լուծման համար, բայց բնական է այն, որ Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային ճանաչման ձգտող սուբյեկտ, ողջունում է նմանատիպ ցանկացած գործընթաց, եթե տեղի է ունենում ինքնորոշման ակտ, հետևաբար Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը պետք է դիտարկել այս հարթության մեջ:

Փոխվում է ընդհանուր մթնոլորտը աշխարհում

Խոսելով ավելի լայն համատեքստի մասին՝ մեր զրուցակիցն անդրադարձավ հատկապես վերջին շրջանում ակտիվացած միտումների մասին, երբ էթնիկ խմբերը աշխարհի տարբեր տարածաշրջաններում փորձում են իրացնել ինքնորոշման իրենց իրավունքը և անջատվելով կենտրոնից՝ ստեղծել անկախ պետություն: Խոսքը մասնավորապես իսպանական Կատալոնիայի և Իրաքի քրդական ինքնավարության անկախության ձգտումների մասին է:

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ եթե այս միտումները ամրապնդվեն և արժանանան միջազգային ճանաչման, ապա կփոխվի ընդհանուր մթնոլորտը միջազգային հարաբերություններում: Սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքը, կարելի է ասել, այլևս դադարել են «սրբազան կով» լինելուց, բայց բոլոր դեպքերում չի կարելի համեմատել Իսպանիայի կամ Իրաքի իրավիճակները արցախյան հիմնախնդրի հետ: Քրդերը և առավել ևս կատալոնացիները փորձում են հասնել անկախության շատ ավելի քաղաքակիրթ մթնոլորտում, քան Արցախի ժողովուրդը, ու թեև Քրդստանի ու Բաղդադի զինված ուժերի միջև երբեմն լինում են սուր վեճեր, ընդհուպ մինչև զինված բախումները, չի կարելի ասել, որ Իրաքի կենտրոնական իշխանությունները պատերազմ են հայտարարել քրդերին կամ իրականացնում են նույնպիսի ռասիստական քաղաքականություն, ինչ Ադրբեջանը՝ Արցախի հայության նկատմամբ: Իսկ Կատալոնիայի պարագայում ընդհանրապես որևէ զինված կոնֆլիկտի մասին խոսք չկա: Բայց խնդիրն այն է, որ նման հանրաքվեները կամ այս կամ այն շրջանի անկախացումը նախադեպի ուժ չեն ստանում միջազգային հարաբերություններում և մասնավորապես կոնֆլիկտների կարգավորման հարցում, ինչպես, օրինակ, Կոսովոյի անկախացումը չդարձավ նախադեպ: Ուստի դժվար թե Քրդստանը և Կատալոնիան դառնան նախադեպ կամ էապես ազդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Լավ լուրն այն է, որ այս գործընթացները ստեղծում են ընդհանուր դրական մթնոլորտ:

«Իրավիճակն անհամեմատելի է: Քրդերը շատ ավելի քաղաքակիրթ միջավայրում են: Իսկ Կատալոնիան Եվրամիության անդամ երկրի՝ Իսպանիայի մաս է կազմում, և այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է, կենտրոնական իշխանությունները ընդամենը հակադարձում են սահմանադրական դատարանի որոշմամբ, վկայակոչում են սահմանադրությունը կամ հորդորում են հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը մեր դեպքում բացառված էր ի սկզբանե: Եթե 1988 թ. Ադրբեջանի իշխանություններն այն վերաբերմունքն ունենային, ինչ այսօր Մադրիդը ունի Կատալոնիայի անկախության հանրաքվեի նկատմամբ, ապա իրավիճակն այսօր այսպիսին չէր լինի: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ցավոք, նման հանրաքվեները, որևէ պետական կազմավորման անկախացումը նախադեպի ուժ չեն ստանում, և չեմ կարծում, որ եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից, ապա մենք կարող ենք դա որպես օրինակ բերել Ադրբեջանի հետ բանակցություններում կամ միջազգային հարթակներում: Ընդամենը կստեղծվի դրական ֆոն, որ աշխարհում տեղի են ունենում նաև այսպիսի գործընթացներ, այսինքն՝ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով հաստատված սահմանների անձեռնմխելիությունը այսօր փաստորեն չի գործում աշխարհում և Եվրոպայում: Կարելի է հիշել, օրինակ, ԽՍՀՄ փլուզման, Հարավսլավիայի մասնատման, Սերբիայից Կոսովոյի անջատման մասին, իսկ այսօր Մերձավոր Արևելքում տեղի են ունենում զարգացումներ, որոնք տանում են դեպի տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերանայում: Այստեղ գաղտնիք չկա: Բայց ես դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս կարելի է դա պրոյեկտել Հարավային Կովկասում Արցախ-Ադրբեջան հարաբերությունների վրա: Այս հարցում ես մի փոքր հոռետես եմ, բայց տա Աստված, որ սխալվեմ»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում