Իսպանիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Կատալոնիայում հանրաքվեին մասնակցել ցանկացող քաղաքացիներին ցրելու համար։ Ինչպես հայտնում է Sky News-ը, քաղաքի փողոցներում կրակոցների ձայներ են լսվել, որից հետո մարդիկ սկսել են փախչել։
Միայն Սարդենյա փողոցում իրավապահների արձակած կրակոցների հետևանքով հաղորդվում է 13 վիրավորի մասին։
Ոստիկանները երկաթե արգելապատնեշներ են տեղադրում ընտրատեղամասերի մոտ։