«Գեղեցկության դեսպանատուն» նորաձևության ռեալիթի շոուն, որը հեռարձակվում է Ю հեռուստաալիքով շարունակում է իր արկածները Երևանում։ Ողջ նոր՝ 14-րդ եթերաշրջանը նկարահանվել է Երևանում։
Նախագծի հերոսուհիները 25-35 տարեկան սովորական ռուս կանայք են, ովքեր երազում են դառնալ ավելի գրավիչ, վերադարձնել ինքնավստահությունը և հանդիպել իրական սիրո։ Նրանք ստանում են հնարավորություն սովորելու ոճային հագնվել և ճիշտ ընդգծել բնական գեղեցկությունը դիմահարդարման օգնությամբ։