Լոնդոնում ստեղծվում է մասնավոր համալսարան, որն, ինչպես ակնկալվում է, կարող է լուրջ մրցակից դառնալ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններին: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը:
«Նոր հումանիտար քոլեջ» անվանումը կրող համալսարանը, որը տեղակայված է Բլումսբերիում, մասնավոր ներդրողներից ստացել է միլիոնավոր ֆունտ ստերլինգի դրամաշնորհ: Համալսարանի հիմնադիրն է փիլիսոփա Ա. Ս. Քրեյլինգը: Նրա մտահղացմամբ՝ նոր ուսումնական հաստատությունը կնմանվի ամերիկյան ազատ արվեստների քոլեջներին:
Այս համալսարանում ներգրավվել են Մեծ Բրիտանիայի 14 ամենահայտնի դասախոսներ, որոնք ժամանակին դասավանդել և դասավանդում են այդ երկրի և աշխարհի ամենահայտնի համալսարաններում՝ պատմաբան Դեյվիդ Քենադայնը, հոգեբան Սթիվեն Փինքերը, կենսաբան Ռիչարդ Դոքինզը, գենետիկ Սթիվ Ջոնսը և այլն:
Եռամյա համալսարանական կուրսը սկսվում է 2012 թ.։ Նախատեսվում է, որ ամեն տարի այս համալսարան կընդունվի մոտ 375 ուսանող: Ուսման վարձը մոտ երկու անգամ ավելի թանկ կլինի, քան մյուս հայտնի նմանատիպ համալսարաններում, իսկ դասախոսները 25%-ով ավելի կվարձատրվեն, քան նրանց գործընկերներն այլ բուհերում: