Thursday, 18 04 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա

Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում: Այս մասին  տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում Արցախի ներդրումային հիմնադրամի կատարած աշխատանքը, քանի որ գործունեության տասը տարիների ընթացքում այն լուրջ մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: «Արցախի ներդրումային հիմնադրամի կարևոր առաքելություններից մեկը եղավ այն, որ կարողացավ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: Մասնավորապես՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ծառայությունների ուղղություններին հատկացված միջոցների հաշվին մեզ հաջողվել է բազմաթիվ տնտեսական մեծ ու փոքր նոր նախագծեր իրականացնել՝ զարգացնելով տնտեսությունը և ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր: Պետք է նշեմ, որ անցած տասը տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովման գործում մեծ է եղել հիմնադրամի դերը, և, շնորհիվ կատարված բոլոր այդ աշխատանքների, 2017թ.-ին Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ հիմնադրամի կայացած լինելու հարցում այնքան է մեծացել վստահությունը, որ բանկերը ձեռք են բերում նրա կողմից թողարկած երկարաժամկետ պարտատոմսերը:

Պետնախարարը նշել է նաև, որ Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեության ընթացքում, բացի տնտեսական նախագծերից, իրականացրել է նաև սոցիալական բազմաթիվ ծրագրեր: Նրա խոսքով՝ այս ընթացքում կառուցվել և հիփոթեքային վարկային արտոնյալ պայմաններով տրամադրվել են հարյուրավոր բնակարաններ, իսկ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված տնտեսական խնդիրների անցնցում հաղթահարման համար հիմնադրամի միջոցներով բանկերում վերակառուցվել են գրեթե բոլոր վարկային պորտֆելները, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անխափան շարունակեն իրենց գործունեությունը: Համաժողովի շրջանակում Ա. Հարությունյանը նաև ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Յուրկանի և Հարավային Օսիայի Հանրապետության տնտեսական զարգացմաննախարար Գենադի Կոկոևի գլխավորած պատվիրակություններին:

Պետնախարարը ողջունել է հյուրերին՝ հերթական այցի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ կազմակերպված տնտեսական համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա Արցախի և իրենց երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ճանապարհին: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներով: Նրանց խոսքով՝ Արցախի հետ համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, և վերադառնալուն պես ձեռնամուխ կլինեն այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում