Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տգեղ երևույթ Հայաստանի հավաքականում. Ինչո՞ւ են անտեսվում լավագույն տղերքը

Երեկ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը, որը նախապատրաստվելու է հոկտեմբերի 5-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի և մարտի 8-ին Աստանայում կայանալիք Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը: Չնայած Լեհաստանի հետ հանդիպման ելքը 99 տոկոսով պարզ է, այդուհանդերձ՝ տվյալ մրցավեճին մեր հավաքականը լուրջ խնդիրներ կունենա պաշտպանությունում: Որակազրկման պատճառով երևանյան խաղը բաց կթողնեն կենտրոնական պաշտպաններ Գաել Անդոնյանն ու Վարազդատ Հարոյանը, և մեծ է հավանականությունը, որ կգրանցվի հերթական «փառահեղ» արդյունքը:

Պատրաստ լինելով հերթական ձախողմանը՝ փորձենք հասկանալ, թե ինչ դրական կողմ կարող էին ունենալ առաջիկա հանդիպումները: Քանի որ հոգեվարքի մեջ գտնվող հավաքականն ու հայկական ֆուտբոլը առկա իրավիճակում չեն կարող որևէ հեռանկար ունենալ, միակ դրական երևույթը կարող էր դառնալ ֆուտբոլիստներին խաղալու և դրսևորվելու հնարավորություն տալը: Խոսքը հատկապես վերաբերում է այն ֆուտբոլիստներին, ովքեր իրենց թիմերում խաղաժամանակ չեն ստանում:

Վերջերս «Բեշիկթաշի» հիմնական թիմից երկրորդ թիմ տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Սա հերթական հոգեբանական հարվածն էր հայ ֆուտբոլիստին, ում ոչ մի կերպ չի հաջողվում այլ ակումբ տեղափոխվել և խաղային պրակտիկա ձեռք բերել: Օզբիլիսի միակ հույսը Հայաստանի ազգային հավաքականն էր, սակայն Պետրոսյանի ցուցակում մեր երբեմնի առաջատարըներից մեկը տեղ չի գտել: Ու նրա կարիերայի ծանր օրերին Արասին օգնության ձեռք մեկնելու փոխարեն՝ ըստ էության երես ենք թեքում նրանից: Կարծում ենք՝ առկա իրավիճակում Արասը երջանիկ կլիներ, ասենք, Ղազախստանի դեմ 25 րոպե խաղալով: Դա Արթուր Պետրոսյանի կողմից մարդկային քայլ կլիներ, և ոչ ոք նրան չէր քննադատի նման որոշման համար:

Այս տարվա մարտին Երևանում կայացած Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Օզբիլիսը ևս խաղային պրակտիկա չուներ: Այդուհանդերձ, փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին՝ ընդամենը 5 րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:0: Օզբիլիսը մեծ ավանդ ունի Հայաստանի ազգային հավաքականում, և տեղի ունեցածը, մեղմ ասած, տգեղ երևույթ է: Նշենք, որ խաղային պրակտիկա չունենալով՝ Օզբիլիսը կարող է շատ ավելի հաջող խաղալ հավաքական հրավիրված մյուս կիսապաշտպաններից՝ բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի:

Եթե Յուրա Մովսիսյանի՝ ազգային հավաքականում չլինելու պատճառը բոլորին է հայտնի, ապա Օզբիլիսին անտեսելը շատերի համար անսպասելի էր:

Նշենք, որ տևական ժամանակ խաղային պրակտիկայից զրկված է նաև Մարսելի «Օլիմպիկի» ներկայացուցիչ Անդոնյանը: Վերջինս, սակայն, հրավիրվել է առաջիկա հանդիպումներին և հնարավոր է նաև մասնակցի Ղազախստանի հետ հանդիպմանը:

Հայաստանի ազգային թիմում կարծես ավանդույթ է դառնում լավագույն տղերքին անտեսելը: Ինչևէ, կրկին անգամ հավաքական է հրավիրվել ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը մշտապես հավաքական է ժամանում տուրիստի կարգավիճակով: Դժվար է նույնիսկ հիշել, թե Մալաքյանը վերջին անգամ երբ է փոխարինման դուրս եկալ ազգային թիմի կազմում: Թե ինչու է Մալաքյանը կրկին հրավիրվել ազգային հավաքական՝ դժվար է ասել: Այս հարցին կարող է պատասխանել միայն Պետրոսյանը:

Նշենք, որ Մալաքյանին հրավիրելուն ու չխաղացնելուն անդրադարձել էին նաև ուկրաինական լրատվամիջոցները՝ Արթուր Պետրոսյանի որոշումը որակելով պարադոքսալ:

Հայտնվելով ծանր իրավիճակում՝ մեր հավաքականի գյումրեցի մարզիչը վերջապես հավաքական է հրավիրել ֆուտբոլիստներ Գյումրիի «Շիրակից»: Առաջիկա հանդիպումներին ազգային հավաքականում կնախապատրաստվեն Ռոբերտ Դարբինյանն ու Արտյոմ Միքայելյանը: Հիշեցնենք, որ «Շիրակի» ֆուտբոլիստները, բացառությամբ դարպասապահ Անատոլի Այվազովի, Պետրոսյանի կողմից տևական ժամանակ անտեսված էին: Առաջիկա հանդիպումներին Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը և Արթուր Սարկիսովը չեն մասնակցի վնասվածքի պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում