Վերջին ժամանակներս թղթակիցները կրնկակոխ հետևում են արքայազն Հարիին. պատճառը Մեգան Մարկլի հետ մոտալուտ նշանադրությունն է: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Ճիշտ է, այս անգամ Ուելսի արքայազնին նկատել են առանց սիրելիի. նա գնացել էր բեյսբոլի մրցումներին ընկերների հետ: Եվ ահա, երբ Հարին շրջվել է, դեպի նրա պոպկորն է ձգվել իր կողքին նստած 2-ամյա փոքրիկը:
Երբ արքայազնը դա նկատել է, հաճույքով կիսվել է նրա հետ և բառացիորեն խոսել է երեխայի լեզվով. Հարին ժպտացել է և զվարճալի դեմքով խոսել աղջկա հետ: Եվ այդ ամենը տեսանկարահանվել է: