Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը, որը չկայացավ Դավիթի դատապաշտպանի բացակայության պատճառով: Մելանյա Առուստամյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր իր հիվանդության մասին և խնդրել հետաձգել դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին: