«Ես հավատում եմ կրթությանը, գիտությանը, համագործակցությանը: Մեր կառավարությունը շատ քայլեր պետք է անի, ներդրումներ պետք է անի գիտության մեջ: Գիտությունը, կրթությունն են մեր ապագան: Սա իմ համոզմունքն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եվրոպական հանձնաժողովի ավագ խորհրդատու Գոհար Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պետք է ժողովրդի, կառավարության, բիզնես կապն ամրապնդվի.«Եթե ակադեմիան գիտություն է ստեղծում, այն պետք է արդյունք տա, չմնա թղթի վրա: Իկոսիստեմը պետք է առողջ լինի, դա է ապագան»,-հավելեց Գոհար Սարգսյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են: