Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱՄՆ Սենատի Հատկացումերի հանձնաժողովը ընդունել է օրինագիծը, որով կշարունակվի Արցախի ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար:

«Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը:

Ավելի վաղ այս տարի Սենատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացված Համագումարի վկայությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ է արել Արցախին խոշոր ֆինանսավորում տրամադրել՝ օգնելու վերջինիս ժողովրդի ընթացիկ մարդասիրական և զարգացման կարիքները հոգալ:

Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի Նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով ս.թ. մայիսի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված:

Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները:

«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերն՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Ավելին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) ներկայացրած վերջին զարգացումներին հետևելով, որ լույս են սփռել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից փողերի լվացման վրա, և հայտնի են «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ, ականատես ենք լինում տարիներով իրականացվող խավիարային դիվանագիտության բացահայտման և մերժման», – ավելացրել են Համագումարի համանախագահները:

Ղեկավարի լրացման փաթեթի շրջանակներում սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս) վիզայի սահմանափակումների մասին օրինագծի դրույթ էր ներառել այն ադրբեջանական պաշտոնյաների համար, որոնց մասին Պետքարտուղարը հավաստի տեղեկություններ ունի, որ ներգրավված են Turan-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևի անօրինական ազատազրկման գործում¦: Նմանապես սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օքլահոմա) և Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) վիզայի մերժման մասին դրույթ են ներառել այն թուրք պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանքի երկարացման գործում:

Օրինագիծը նաև խրախուսում է կրոնական ազատությունը և հալածյալ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում: 25 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերը նաև ներառում են 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վայրագությունների կանխարգելման ծրագրերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում