Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 60-ամյա Վազգեն Թորոսյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 AA 248 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, Մինսկ քաղաքի Գազետա Զվեզդա պողոտայի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Անկուդային:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կնետրոն:
Կայքի տեղեկություններով ՝ վրաերթի ենթարկված Ս. Անկուդան աշխատում է Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջում՝ որպես տնօրեն: