Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց խիստ կարիքն ունեն. ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Սիրիայի հակամարտության կարգավորման, Քրդստանի և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին, որը մեկնել էր Բաքու մասնակցելու ադրբեջանական և թուրքական ռազմաօդային ուժերի «TurAz Qartalı – 2017» համատեղ զորավարժությունների փակման արարողությանը, հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ասելով, թե «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը շատ կարևոր է»: «Արմենպրեսի» խնդրանքով Ջանըքլիի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից:

Ի՞նչ ուղերձ է պարունակում թուրք նախարարի այս հայտարարությունը և որքանո՞վ է այն կապված Անկարայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի հարցերի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևը:

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նպատակը և ի՞նչ հարցեր են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները փորձել լուծել Անկարայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

– Քննարկված կոնկրետ հարցերն, իհարկե, ուրվագծվել են, և կարող եմ ասել, որ Ռուսաստանն ու Թուրքիան իսկապես ուզում են լավ հարաբերություններ ունենալ, դրա կարիքն ունեն: Դա աշխարհաքաղաքական խնդիր է: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան և Ռուսաստանը, ելնելով աշխարհաքաղաքական պատճառներից, հետաքրքիր են միմյանց, որովհետև և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը չեն կարողանում հարաբերություններ կառուցել արևմտյան աշխարհի հետ: Կոնֆլիկտը Արևմուտքի հետ սրվել է վերջին տարիներին, և այս իրավիճակում երկու կողմերն էլ կարող են ամրապնդել իրենց դիրքերը՝ ձևավորելով ինչ-որ ընդհանուր դիրքորոշում և աջակցելով միմյանց այդ հիմքի վրա: Ուստի փոխադարձ օգնությունն, իհարկե, շահավետ է մեզ համար: Դա խաչվում է տարածաշրջանային որոշակի կոնֆլիկտների հետ, որոնց շուրջ մենք կարող ենք կա՛մ իրար դեմ հանդես գալ՝ դրանով ուժեղացնելով Արևմուտքին և թուլացնելով մեզ, կա՛մ էլ գտնել ընդհանուր պլատֆորմ և դրանով ուժեղացնել միմյանց: Այդ հանգամանքն ակնհայտ է, օրինակ, սիրիական հակամարտության պարագայում, որի շուրջ Անկարան և Մոսկվան մի քանի տարի պայքարում էին միմյանց դեմ, և հիմա մենք կարողացանք գտնել ընդհանուր մի ուղի, որը երկու երկրների համար էլ շահավետ է:

Ես նույնիսկ չեմ խոսում տնտեսական հարցերի մասին, թե որքան հետաքրքիր է Թուրքիայի հետ համագործակցությունը տնտեսական օգուտների տեսանկյունից: Մեծ արժեք ունի նույն «թուրքական հոսքը», որը երկար ժամանակ չէինք կարողանում կառուցել: Հետևաբար պատճառն այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայիս փուլում միմյանց կարիքն ունեն:

Թուրքիայի հետ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանի մոտեցումները գուցե ամբողջությամբ չեն համընկնում Հայաստանի դիրքորոշման հետ, որովհետև Թուրքիան, այնուամենայնիվ, պատմական թշնամի և հակառակորդ է Հայաստանի համար: Այդուհանդերձ, Ռուսաստանում մենք մի փոքր այլ կերպ ենք ընկալում Թուրքիային: Ես հասկանում եմ, որ Հայաստանի շահերից կբխեր այն, եթե մենք Թուրքիային նայեինք Հայաստանի, հայերի աչքերով, բայց մենք նայում ենք Թուրքիային՝ որպես պատմական հակառակորդի և մրցակցի: Մենք շատ ենք պատերազմել թուրքերի հետ, երկար ժամանակ դժգոհում էինք նրանցից, տարածքային պահանջներ էինք ներկայացնում, ինչպես օրինակ եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց եղել են նաև շրջաններ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկել են, և երկու երկրները կռվել են նույն կողմից՝ ընդհանուր թշնամիների դեմ, ինչպես եղավ 19-րդ դարում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ սկսվել է մի շրջան, երբ Ռուսաստանն ու Թուրքիան տեսականորեն կարող են միասնաբար հանդես գալ որոշ հարցերի շուրջ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը խոսել է դրա մասին Էրդողանի հետ:

– Հետաքրքիր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերն այսօր շատ հարցերում համընկնում են՝ չնայած պատմական բարդ հարաբերություններին և 2015 թ. հարաբերությունների ծայրաստիճան սրմանը: Երկու երկրներից յուրաքանչյուրը, կարծես, իր խաղն է խաղում: Օրինակ, Ռուսաստանը փորձում է «պոկել» Թուրքիային Արևմուտքից, իսկ Թուրքիան փորձում է Ռուսաստանի հարաբերությունների միջոցով շանտաժի ենթարկել Արևմուտքին, հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը: Տեսնո՞ւմ եք արդյոք նման միտում:

Իհարկե, անշուշտ, դա ակնհայտ է: Ոչ ոք չի ասում, որ մենք հար ու հավիտյան դառնալու ենք բարեկամներ, դաշնակիցներ: Սա քաղաքականություն է, սրանք ժամանակավոր դաշինքներ են, որոնք միշտ էլ լինում են, և դա միանգամայն բնական է: Կայսերական ժամանակներում նման դիմելաձև կար. օրինակ, Նիկոլայ Երկրորդը, Վիլհելմ կայսերը դիմելիս, նրան անվանում էր «եղբայր», բայց դա չէր խանգարում ռուսաց ցարին, որպեսզի դրանից հետո պատերազմ սկսի նրա դեմ: Ուստի պարզ է, որ նույն Թուրքիան ուզում է ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ ճնշում գործադրելով Արևմուտքի վրա: Նույնն անում Ռուսաստանը: «Թուրքական հոսքը» և դրա երկու ճյուղերը ռուսական քաղաքականության մի մասն են: Իհարկե, երկու կողմերն էլ, բնականաբար, ունեն իրենց պատճառները, բայց առայժմ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեզ համար ավելի հեշտ է միավորել մեր ջանքերը: Չգիտեմ՝ ինչ կլինի վաղը: Միգուցե կբաժանվենք, և դա նույնպես հասկանալի կլինի: Մենք բավական երկար ժամանակ լավ հարաբերություններ ունեինք, մենք Թուրքիային համարում էինք բարեկամ, հետո հանկարծ Սիրիայի հարցը ծագեց, խփվեց ռուսական ռմբարկուն, և ամեն ինչ վայրկենապես փոխվեց: Կյանքն այդպիսին է:

– Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, Ձեր կարծիքով, ինչ-որ կերպ անդրադարձե՞լ են մեր տարածաշրջանի խնդիրներին, Հայաստանի հետ կապված հարցերին և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրին: Երկրորդը՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ նույն օրը արված հայտարարությունը: Այդ հայտարարությունը պարունակո՞ւմ էր ինչ-որ ուղերձ, և եթե այո, ապա ո՞ւմ էր ուղղված այդ ուղերձը, գուցե Ռուսաստանի՞ն:


Չեմ կարծում, որ դա ուղերձ էր Ռուսաստանին: Պետք է լիներ հակառակը, որպեսզի դա համարեինք ուղերձ: Եթե հանդիպեին պաշտպանության նախարարները, և այդ հանդիպման ընթացքում հայտարարություն աներ Էրդողանը կամ Պուտինը, դա արդեն կլիներ ուղերձ: Իսկ տվյալ դեպքում հանդիպել են ղեկավարները, բայց հայտարարություն է արել ստորադասը: Այնուամենայնիվ, լսում են ղեկավարին, և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահների հանդիպման խորապատկերին մեծ նշանակություն չունի: Բայց, իհարկե, դա կարևոր ուղերձ է, որն ասում է, թե Թուրքիան մտադիր չէ նահանջել իր սկզբունքային դիրքորոշումից ղարաբաղյան հարցում, այսինքն՝ Թուրքիայի կարծիքով՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և եթե կողմերը չհասնեն առաջընթացի խաղաղ ճանապարհով, ապա Ադրբեջանին մնում է միայն ռազմական ճանապարհը: Դա եղել է Թուրքիայի դիրքորոշումն ի սկզբանե, և ինչպես տեսնում ենք՝ այս հարցում որևէ փոփոխություն չկա:

Շատ հնարավոր է, որ ինչ-որ անդրադարձ եղել է Ղարաբաղի հարցին, բայց դժվար թե այն եղած լինի հիմնական հարցը կամ նույնիսկ այդ հարցին մեծ ուշադրություն դարձրած լինեն:

– Նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքան վտանգավոր է Հայաստանի համար Թուրքիայի կողմնակալ մոտեցումը ղարաբաղյան հարցում և ընդգծված աջակցությունը Ադրբեջանին, ի՞նչ կարելի է ասել Թուրքիայի պահվածքի մասին Ռուսաստանի տեսանկյունից: Թուրքիայի ռազմական և քաղաքական ներկայության ամրապնդումը Ադրբեջանում անհանգստություն չի՞ առաջացնում Ռուսաստանում: Դա չի՞ հակասում Ռուսաստանի շահերին:

Գիտեք, ես չէի ասի, թե Թուրքիան լրջորեն ավելացնում է իր ռազմական դերակատարությունը տարածաշրջանում: Նույն Ս-400 համակարգերը, որոնք Թուրքիան գնում է Ռուսաստանից, նախատեսված չեն իր հյուսիսային շրջանների համար կամ ուղղված չեն Հայաստանի դեմ: Ս-400 համակարգերն ավելի շուտ պետք են Թուրքիային՝ Արևմուտքին ինչ-որ բան հասկացնելու համար: Ես չեմ տեսնում նման բան: Ինչո՞ւ պիտի Թուրքիան ավելացնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Թուրքիան զենքի լայնածավալ մատակարարումներ չի անում ադրբեջանական բանակին, հանդես չի գալիս ինչ-որ էական առաջարկներով Ղարաբաղի հարցում: Ավելին, Թուրքիան չի փոխում իր դերը Մինսկի խմբում: Տղանե՛ր, դուք այսօր իդեալական վիճակում եք Մինսկի խմբում, որովհետև համանախագահող երեք երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, խաղում են Հայաստանի կողմից, նրանք ավելի լոյալ են Հայաստանի, քան թե Ադրբեջանի հանդեպ: Պարզ է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները այն երկրներն են, որտեղ ապրում են հայկական ամենամեծ համայնքները, որոնք, ինչպես տեսնում ենք, կարող են ազդել պետությունների քաղաքականության վրա: Իսկ նույն Թուրքիան, որը Մինսկի խմբի անդամ է, ոչինչ չի անում:

– Եվ փառք Աստծո, որ Թուրքիան Մինսկի խմբի համանախագահ չէ:

– Ես հենց դա էլ ասում եմ: Եթե Թուրքիան ուզենար ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, առաջին հերթին ակտիվություն կդրսևորեր Մինսկի խմբում և գուցե հայտարարություն կաներ, որպեսզի իրեն ընդգրկեին համանախագահ պետությունների թվում: Թուրքիան դա չի անում: Ուստի ես չեմ կարծում, որ Թուրքիան էապես փոխել է իր մոտեցումները կոնկրետ այս տարածաշրջանի ռազմական և քաղաքական ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում