Tuesday, 23 04 2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի Թալիշ գյուղի բնակիչների հետ

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:

Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա և Ռազմելա Խալափյանների հետ ադրբեջանցիների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին:

Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռևս 1992 թվականին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, իսկ 2016 թվականին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, և Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,-հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաև խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում մասնավորապես ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետևանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է և տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում: Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան:

Ես հուսով եմ, որ մենք՝ իբրև պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջև երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Հերմինե Նաղդալյանը կարևորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017թ. հոկտեմբերի 2-6- ը Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային և քաղաքական հարցերի հանձնաժողովում պարոն Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում