Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, ծանր հարված հասցրեց: Ի պատասխան մեր խնդրանքի՝ արձագանքելով նման որակմանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից ասացին. «Չենք կարծում, թե կարիք կա մեկնաբանել ամեն մի դատարկամտություն:
«Առավել ևս, սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որպեսզի իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան՝ իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը:
Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի: Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին»-ասված է հայտարարության մեջ: