Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ընդդեմ Հայաստանի, հանուն` Սամվել Կարապետյանի

Երեկ lragir.am-ին տված հարցազրույցում ուշագրավ միտք է արտահայտել գործարար Սիլվա Համբարձումյանը: «Ներդրումների համար լավ պայմաններ մի քանի հոգու համար են ստեղծում, օրինակ՝ Սամվել Կարապետյանի»,-ասել է նա: Գործարարն, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչի մասին մտածում են շատերը: Ինչքան էլ Կարեն Կարապետյանի շրջապատը զբաղվի թվային մանիպուլյացիայով` ակնհայտ է, որ երկրում ներդրումներ չեն եղել, որովհետև այս տարվա առաջին վեց ամիսներին երկրի տնտեսության մեջ ներդրված ընդամենը  քառասուն միլիոն դոլարը Հայաստանի պատմության ընթացքում արձանագրված խայտառակ ցուցանիշներից մեկն է, ինչին ականատես չենք եղել անգամ Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին` չնայած Կարապետյանի նախորդները ներդրումային բում չեն խոստացել:

Եթե մի փոքր խմբագրենք Սիլվա Համբարձումյանի խոսքը, ապա գործող վարչապետն անցած մեկ տարում ոչ թե ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծել Սամվել Կարապետյանի համար, այլ վերջինս եղել է այն եզակի մարդկանցից մեկը, ով օգտվել է Կարեն Կարապետյանի վարչապետությունից` իր ձեռքերում կենտրոնացնելով Հայաստանի էներգետիկան: Առանց վարանելու կարող ենք պնդել, որ Կարեն Կարապետյանը հետևողականորեն նպաստել է այս ոլորտի մոնոպոլացմանը` իր տնտեսա-քաղաքական հովանավորի դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ ամրապնդելու անթաքույ նպատակով:

Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ Կարապետյանները մեկ տարվա ընթացքում փորձել են ստեղծել իրենց ապագա իշխանության տնտեսա-քաղաքական հիմքերը: Ըստ պետբյուջեի նախագծի, գալիք տարի նախատեսվում է ապահովել 4,5 տոկոս տնտեսական աճ: Վարդան Արամյանի խոսքով, թեև այս տարվա պետբյուջեով նախատեսված է 3,2 տոկոս տարեկան տնտեսական աճ, սակայն 2017-ը կփակենք 4.3 տոկոս աճով: Կառավարությունը փորձում է լավ աշխատանքի իմիտացիա ստեղծել, սակայն եթե նույնիսկ տրվենք գայթակղությանը և մտնենք այս ոչինչ չասող թվերի քննարկման հարթություն, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև ոչ այս տարի, ոչ էլ առաջիկա տարում` արդեն կանխատեսումների մակարդակում, չի կարողանում ապահովել խորհրդարանի կողմից հաստատված իր ծրագրով նախատեսված 5% տնտեսական աճը:

Տիգրան Սարգսյանի կառավարության համար սահմանված էր 7%-ի նշաձողը, որի փլատակների տակ էլ, ըստ էության, հայտնվեց նախկին կառավարությունը` դառնալով Հովիկ Աբրահամյանի կազմակերպած, ըստ էության, քրեա-օլիգարխիկ հեղաշրջման զոհը: 2014-ի կամպանիայի ակտիվ դերակատարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, դարձյալ խաղի մեջ է, նույնիսկ ԱԺ-ում մի քանի մանդատով ավելացրել է իր խմբակցության մանդատների թիվը: Վերջին օրերին Ծառուկյանի կողմնակիցները, նույնիսկ` սպորտի նախարարի մակարդակով, քննադատության հիմնական թիրախ են դարձրել Կարեն Կարապետյանի կառավարությանը, սակայն դա հիմք չի տալիս պնդելու, որ անպայման կրկնվելու է 2014-ի սցենարը, որովհետև հիմա յուրաքանչյուր քայլ ենթակա է 2018-ի տրամաբանությանը, իսկ մենք, համենայն դեպս` հրապարակային քաղաքականության մակարդակում, անտեղյակ ենք Սերժ Սարգսյանի ծրագրերին: Բացի այդ` այսօրվա առանձնահատկությունն այն է, որ սկզբունքորեն բացակայում է փողոցի գործոնը: 2018-ին պետության ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրիլիոն 307 միլիարդ:

Կառավարության ծախսերը գրեթե 157 միլիարդ դրամով գերազանցելու են եկամուտները, և այդ տարբերությունը՝ դեֆիցիտը, ծածկելու համար իշխանությունները վերստին խոշոր պարտք են վերցնելու՝ ավելի քան 300 միլիոն դոլար: Հաջորդ տարվա վերջին արտաքին պարտքի չափը հատելու է 7 միլիարդի սահմանը: Տնտեսագետները կանխատեսում են, որ արդեն 2018-19թթ-ին Հայաստանը չի կարողանալու սպասարկել երկրի արտաքին պարտքը, այլ խոսքով` երկիրը կանգնելու է դեֆոլտի վտանգի առաջ: Նման իրավիճակում տնտեսության աճի 4,5 տոկոսանոց նշաձողը նույնիսկ ոչ թե ստատուս-քվոյի պահպանման, այլ տնտեսության գահավիժման ահազանգ է, մանավանդ, որ հաջորդ տարի նույնպես` անխուսափելի ինֆլյացիայի ֆոնին մարդիկ աղքատանալու են, որովհետև աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում:

Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում մեծացել է երկու ցուցանիշ` Սամվել Կարապետյանի ազդեցությունը երկրի տնտեսության մեջ և Հայաստանի արտաքին պարտքը: Հայաստանում իշխանության է ձգտում ռուսաստանահայ օլիգարխիան` տնտեսության փլուզման և դեֆոլտի ուրվականի ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում