Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի պատմական դուբլը և պատմական դուբլի հեռանկարը…

«Այս տարի Լևոնը ֆանտաստիկ շախմատ է ցուցադրում և հաղթող է դարձել մի շարք հեղինակավոր մրցաշարերում: Նա արժանի էր նվաճել աշխարհի գավաթը: Կարելի է ասել, որ այս նվաճումը 2017 թվականի ամփոփումն էր հայ շախմատիստի համար:

Լևոնի կարիերայում ծանր ժամանակներ են եղել, բայց աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակը ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է և պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն թե՛ սպորտում և թե՛ կյանքում: Բոլոր պարտիաներում Լևոնը մեծ ճնշում է գործադրում: Նրա պարտիաները ուսանելի են շատ գրոսմայստերների համար: Անկեղծ ուրախ եմ հայ շախմատիստի հաջողության համար: Շնորհավորում եմ, սիրելի Լևոն, փայլուն հաղթանակի և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիրը նվաճելու առթիվ»,- «Ռ-սպորտ» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը, ով 2015 թվականին Բաքվում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է:

Ավելի վաղ մեկնաբանելով Արոնյանի ելույթը՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, շնորհավորելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ ունի նոր Տիգրան Պետրոսյան, ով պատրաստ է նվաճելու աշխարհի չեմպիոնի կոչումը: «Վստահ եմ, որ հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստերը կկարողանա բարձր արդյունք ցույց տալ»,- նշել էր Իլյումժինովը:

Ռուսաստանցի մեկ այլ գրոսմայստեր՝ Սերգեյ Շիպովն էլ, ով մեկնաբանում էր աշխարհի գավաթի խաղարկության պարտիաները, շտապել է հայտարարել, որ Արոնյանը հավակնորդների մրցաշարի ֆավորիտն է: «Լևոնը մրցաշարի հաղթողի կոչման իրական հավակնորդ է: Նշեմ, սակայն, որ հավակնորդների նախորդ մրցաշարերում Արոնյանին «քաշել է» նյարդային համակարգի թուլությունը: Ինտրիգը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Արոնյանը զսպել էմոցիաները և խաղալ այնպես, ինչպես խաղում է գերմրցաշարերում: Եթե նա գոնե խաղա իր հնարավորությունների սահմանում, կարծում եմ՝ կնվաճի հաղթողի կոչումը»- ասել է Շիպովը:

Նշենք, որ հաղթելով Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Լևոն Արոնյանը պատմական արդյունք է գրանցել: Մասնավորապես, մեր շախմատիստը միակն է աշխարհում, ում հաջողվել է դառնալ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի գավաթակիր: Հիշեցնենք, որ Արոնյանը աշխարհի գավաթը նվաճել էր նաև 2005 թվականին: Ու փաստորեն պատմական այս դուբլից հետո բոլորս իրական ենք համարում և սպասում ևս մեկ պատմական դուբլ. աշխարհի գավաթակիր՝ գումարած աշխարհի չեմպիոն:

Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին չի հաջողվել նվաճել աշխարհի գավաթը: «Բոլոր ուժեղագույն շախմատիստների նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է: Իմ նպատակը՝ նույնպես: Այդ իմաստով ինձ համար այս մրցաշարը շատ լարված էր, և ես հպարտ եմ, որ կարողացա այս լարվածությանը դիմանալ և հաղթող դառնալ, նվաճել հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի խաղին: Ես միշտ փնտրել եմ մոտ ճանապարհներ, որ նմանվեմ նրան իմ խաղաոճով, բայց միշտ չի ստացվել, քանի որ նա հանճարեղ շախմատիստ էր, իսկ ես մի փոքր ավելի տաքարյուն եմ: Բայց նպատակս հենց դա է՝ նմանվել նրան: Ես եղա Ռուսթավելիում, այն տան բակում, որտեղ ապրել է Տիգրան Պետրոսյանը: Ինձ համար դա միստիկական պահ էր: Միշտ հետաքրքիր է ինձ համար, թե մեծ շախմատիստները որտեղ են ապրել, ինչ տներում են ապրել: Հիշում եմ՝ երբ 15-16 տարեկան էի, Փարիզում գնացի իմ սիրած շախմատիստի՝ Ալյոխինի գերեզման: Ինձ համար դրանք հատուկ պահեր են: Միշտ փորձում եմ լինել նման վայրերում, եթե հնարավոր է լինում: Կրկին անգամ նշեմ, որ Թբիլիսիում տեղի ունեցած մրցաշարում ինձ համար կարևորը հավակնորդների մրցաշարի ուղեգիրն էր»,- ասել է Արոնյանը:

Վերջինիս խոսքը կրկին անգամ վկայում է աշխարհի չեմպիոն դառնալու երազանքի մասին: Նշենք, որ Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում այս պահին երկրորդն է: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Կարլսենը: Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը տեղի կունենա եկող տարվա մարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում