Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ցավով ենք լսում Հայաստանից որոշ արձագանքներ Ղրիմի, Դոնբասի մասով, բայց ամեն ինչ դեռ կորած չէ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպան առանց խոչընդոտների» ուկրաինական քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն։

– Դուք գիտեք, որ Հայաստանը պատրաստվում է նոյեմբերին Եվրամիության հետ նոր փաստաթուղթ ստորագրել։ Վերհիշելով 2013 թվականը՝ ի՞նչ եք կարծում՝  այս անգամ գործընթացը մինչև վերջ կգնա՞։

Անկասկած կան որոշակի ռիսկեր։ Չնայած հենց հիմա անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղհասարակությունը, որը բավականին ակտիվ ու պրոեվրոպական է, հստակ ասի, թե ինչու է այդ համաձայնագիրը անհրաժեշտ։  Ընդ որում, անհրաժեշտ և՛  երկրի, և՛ հենց հասարակության համար։ Հիմա անհրաժեշտ է  քաղաքականությունից հռետորաբանությունը  տեղափոխել պրակտիկ հարթություն, խոսել ռեալ առավելությունների մասին հասարակ  քաղաքացու, բիզնես դասի ներկայացուցիչների, թիրախային խմբերի համար։

Բացի այդ, ես կարծում եմ՝ հիմա շատ կարևոր է խոսել, թե ինչ փորձ ունեն Ուկրաինան ու Մոլդովան, տեսնել կոնկրետ արդյունքները, որոնք մենք ենք ստացել, ու ոգեշնչվել դրանցով։ Մենք չպետք է մոռանանք, որ այս օրերին քարոզչությունը բավականին ուժեղ է աշխատում։

– Ռուսակա՞ն քարոզչությունը նկատի ունեք։

– Ե՛վ ռուսական, և՛, այսպես ասած, ռուսամետ քարոզչությունը։ Շատ կարևոր է  հասկանալ, որ երբ Ռուսաստանը փակում է կամ փորձում է փակել եվրոպական ինտեգրացիան իր գործընկեր երկրների առաջ, ինքը անձամբ անընդհատ շարժվում է  դեպի Եվրամիություն։ Օրինակ՝ Ռուսաստանը Եվրամիության հետ այժմ ունի վիզաների ազատականացման գործընթաց, ինքն էլ է ուզում վիզաների ազատականացում, բայց դրա հետ  մեկտեղ դեմ էր արտահայտվում, երբ դրան էր ձգտում Ուկրաինան։ Նաև կան Եվրամիության հետ ավելի մոտ տնտեսական համագործակցության հեռանկարներ, բայց դրա հետ մեկտեղ Ռուսաստանը փորձում է ասել, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ձեռնտու է չէ  իր գործընկերների համար։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը իր գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, փորձում է զերծ պահել իրական զարգացվածությունից։ Այդ պատճառով պետք է հստակ հասկանալ, թե ինչու է  դա մեզ ձեռնտու, և հիշել սեփական հետաքրքրությունների մասին։

– Ռուսական պրոպագանդան հաճախ է բերում Ուկրաինայի արևելյան շրջանների, Ղրիմի օրինակը։ Ասում են՝ տեսեք՝ ինչ եղավ Վրաստանի հետ 2008-ին, չի բացառվում, որ նույնն էլ լինի Հայաստանի հետ՝ Ղարաբաղի տարածքների կորստի վտանգ կա։ Կարծում եք՝ չլուծված հակամարտությունների, տարածքների խնդիրը պե՞տք է  անընդհատ զսպաշապիկ լինի զարգացման չձգտելու համար։

Կան, իհարկե, որոշակի ռիսկեր, բայց ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի օրինակով՝ եվրաինտեգրացիան մեզ հնարավորություն տվեց ամրացնել մեր անվտանգությունը, մեր սահմանները։ Օրինակ՝ մեզ մոտ սկսեցին տալ նոր նույնականացման փաստաթղթեր, որոնք չեն թույլ տա  հանցավոր խմբերին կամ ահաբեկիչներին մուտք գործել։ Մենք նաև ներքին հարցեր կարգավորեցինք. այսօր Եվրամիությունում շատ չեն ապաստան հայցող ուկրաինացիները, հակամարտության սկզբում, այո՛, կար, բայց այսօր արդեն հաղթահարել ենք։ Ես չեմ կարող ասել՝ մենք կայուն ենք ամեն հարցում, բոլոր խնդիրները լուծվել են, բայց մենք ներսից հստակ տեսնում ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, և Եվրամիության հետ գործընկերությունը իսկապես տալիս է ցանկալի պտուղներ։ Այդպիսի զարգացման հեռանկարներ մենք Ռուսաստանի կողմից չենք տեսնում, այդ պատճառով փորձում ենք  հասկանալ՝ ինչն է  մեզ համար ավելի լավ։  Դա Ռուսաստանից հեռացում չէ, շատ ուկրաինացիներ այսօր էլ գնում են Ռուսաստան, բարեկամներ ունեն, աշխատող միգրանտներ են, բայց մենք այս ամենի հետ մեկտեղ մտածում ենք  մեր հետաքրքրությունների ու զարգացման մասին։ Վերջերս, օրինակ, որոշում եղավ, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Ուկրաինա մուտք գործել միայն կենսաչափական անձնագրերով։ Մենք, այո, Ռուսաստանից դժգոհություն լսեցինք այս առումով, քննադատություններ, բայց այստեղ խնդիր չենք տեսնում։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Ուկրաինայի համար ահաբեկչության աղբյուր է։

– Դուք կարծում եք՝ հայ-ուկրաինական հարաբերություններն այս հակամարտության արդյունքում տուժե՞լ են։ Հայաստանը ոչ մեկ անգամ միջազգային ամբիոններից քվեարկել է  Ռուսաստանի շահերից ելնելով՝ պաշտպանելով Ղրիմի բռնակցումը նաև, և մենք շատ պատասխան հայտարարություններ ենք լսել նաև Ուկրաինայի կողմից ։

– Մասամբ մեր հարաբերությունները տուժել են։ Ես պետք է ասեմ, որ վատ չեմ տեսնում այն իրավիճակը, որ կա Արևելյան գործընկերությունում։ Բայց դրա հետ մեկտեղ քաղհասարակության մակարդակում լուրջ փոփոխություններ չկան։  Ես իհարկե նկատում եմ որոշակի դեգրադացիա քաղաքական մակարդակում, Հայաստանում շատ վատ ռուսական քարոզչություն է տարվում, հեռարձակվող առաջին ալիքներից մեկը հենց ռուսական է՝ դա, իհարկե, տալիս է որոշակի արդյունքներ, և երբեմն  մենք ստիպված ենք լինում բանավիճել՝ մինչև ճիշտ եզրակացության գանք։ Բայց կարծում եմ՝ դեռ ամեն ինչ կորած չէ, կան ընդհանուր արժեքներ, մենք  տեսնում ենք դա տարբեր հարթակներում։ Այսօր պետք է ուժեղացնել քաղհասարակության հարաբերությունները, այդ դեպքում  քաղաքական մակարդակում ևս, եթե նույնիսկ  չենթարկվեն, գոնե կտեսնեն, որ այդ կապերը շատ ամուր են, և դրանք կտրել հնարավոր չէ։

– Վերջերս Ուկրաինայի փոխնախարարներից մեկը Հայաստանն անվանել էր Ռուսաստանի արբանյակ պետություն. կա՞ այդպիսի ընդհանուր ընկալում Ուկրաինայում։

Ես իհարկե չեմ կարող այդ պաշտոնյայի փոխարեն խոսել, բայց հստակ կարող եմ ասել, որ ուկրաինացիների մեծ մասը հայերին հյուրընկալ են համարում։ Այո, երբ հարցը քաղաքականությանն է վերաբերում, մենք  Հայաստանի աջակցությունն ավելի շատ կուզենայինք տեսնել, ու ցավով ենք տեսնում որոշակի արձագանքներ, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք՝  ինչու է  այդպես, կարևորը դրա արմատը տեսնելն է ու միասին այդ ուղղությամբ աշխատելու հնարավորություններ ստեղծելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում