Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև Իսրայելի շուրջ հակամարտությունների կարգավորման հարցում Իրանի «բացասական դերի» մասին և նշել, որ դա անընդունելի է, հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամլո ծառայությունը։
«Կանցլերն ու նախագահն ընդհանուր կարծիք են հայտնել, որ Իրանի բացասական դերն ինչպես Սիրիայում և Լիբանանում, այնպես էլ Իրանի կողմից Իսրայել պետության շարունակական չճանաչումն անընդունելի են»,-ասվում է հայտարարությունում։
Գերմանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները նշել են ՄԱԿ ԱԽ որոշման հետ Իրանի հրթիռային ծրագրի անհամատեղելիությունն ու այդ հարցով միջազգային հանրության կողմից առավելագույն միասնական արձագանքի անհրաժեշտությունը։
Կանցլերը կրկին ընդգծել է, որ աջակցում է այդ համաձայնագրին, որը հանդիսանում է Իրանի միջուկային զսպման կարևոր գործիք, նշվում է հաղորդագրությունում։