Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին և պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն անդրադարձել է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի՝ նշելով, որ ակնկալում է համատեղ արդյունավետ աշխատանք կառավարության և Ազգային ժողովի միջև: