Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Քանի մասի կբաժանվի «ծռերի» գործը, կամ ինչ է մտածել իշխանությունը

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվել է. Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Արդեն լուրեր են պտտվում, որ «ծռերի» երրորդ գործով քննությունն իրականացնելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան:

Կասկած չկա, որ դատավորի այսօրվա որոշման հիմքում իշխանությունների քաղաքական պատվերն է և կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում նրանք:

Զուտ իրավական առումով` ի սկզբանե անհեթեթ էր «Սասնա ծռերի» գործը երկու դատավարությամբ վարելը, որովհետև գործ ունենք կատարված նույն հանցագործության հետ, և միասնական դատավարությունը պետք է գնահատեր խմբի յուրաքանչյուր անդամի պատասխանատվության չափը: Մյուս կողմից` «ծռերի» գործով երկու առանձին դատական գործերի անցկացումը գերծանրաբեռնել է ՔԿՀ և ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատանքը, ինչի հետևանքով խաթարվում է մյուս դատավարությունների բնականոն ընթացքը:

Նման անհեթեթ իրավիճակը շտկելու փոխարեն իշխանություններն այսօր գնացել են, ըստ էության, արտառոց քայլի` տալով «ծռերի» գործով երրորդ դատավարության ֆորմալ մեկնարկը: Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից գործի քննության որակը տուժելու է, որովհետև ամբաստանյալներին տարբեր գործերի վարույթում տարանջատելն արդարադատության շահերից չի բխում և խոչընդոտ է հանդիսանալու գործի քննությանը:

Սակայն իշխանություններին ամենաքիչն այս գործի իրավական որակն է հետաքրքրում. նրանք լուծում են քաղաքական խնդիրներ:

Առաջին հերթին իշխանությունները ժամանակ շահելու միջոց են գտել: Ըստ ամենայնի` աղմկոտ այս դատավարություններն այս փուլում որոշակիորեն խառնում են իշխանությունների ծրագրերը, և նրանք իրավական մեխանիզմ են գտել «Սասնա ծռեր-18» դատավարությունն անորոշ ժամկետով հետաձգելու համար: Կասկած չկա, որ ինչ-որ բան կմոգոնվի, ըստ անհրաժեշտության, նաև «Սասնա ծռեր-14»-ի գործը հետաձգելու համար:

Մյուս կողմից` նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ տեղի է ունենում «ծռերի» «սորտավորում» արդեն երեք խմբերում, ինչն իշխանություններին թույլ կտա շահերի բախում հրահրել նրանց միջև, մանավանդ որ կարող են պայմանական պատժատեսակի խոստումով «խրախուսվել» խմբի որոշ անդամներ, ովքեր ուղղակի կապ չունեն սպանությունների կամ պատանդառության դեպքերի հետ:

Իշխանությունները նաև ակնհայտորեն փորձում են ջլատել «ծռերի» կազմակերպչական ռեսուրսները: «Ծռության» համակիրների փոքրաթիվ բանակն ի վիճակի չէ մի քանի ճակատով «տաք պահել» հեղափոխական մթնոլորտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում