Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրման համար կարող է խնդիրներ առաջացնել․ Արարատ Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Պարոն Զուրաբյան, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու, այդ նպատակով հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, որը մերժվեց։ Ընդամենը «Ելք» խմբակցության ներկայացուցիչը կողմ քվեարկեց։ Դուք, որ միշտ աչքի եք ընկել արևմտյան արժեքներով, նաև արտաքին քաղաքականության կողմնորոշման հստակ դիրքորոշմամբ, դեմ քվեարկեցիք, թեև Ձեր ելույթներում դրական կարծիք հայտնեցիք «Ելք»-ի այս նախաձեռնության վերաբերյալ։ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր նման քայլը։

– Տեսեք, նոյեմբերի 24-ին մենք պայմանագիր ենք կնքելու ԵՄ-ի հետ։ Ես չեմ կարծում, որ այդ պայմանագրի կնքումը շատ հարթ է։ Բազմիցս մեր քաղաքագիտական ու քաղաքական շրջանակներն ասել են՝ տեսնես կստորագրվի՞, թե՞ ոչ։  Հիմա ունենք նախաստորագրված փաստաթուղթ և քայլ ենք կատարում ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը 2-3 ամսվա ընթացքում քննարկելու է ԵՏՄ-ի կազմից դուրս գալու հարցը։ Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն, անկախ նրանից, թե խորհրդարանական մեծամասնությունը կխոչընդոտի այդ պրոցեսին, թե ոչ, բայց տպավորությունը լինելու է այն, որ Հայաստանը դուրս է գալիս ԵՏՄ-ից, և չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից հակաքայլեր միանգամից չեն լինի։

Ես կարծում եմ, որ սա լուրջ հարց է։ Երբ ես ժամանակին խոսում էի ԵՏՄ-ին անդամակցության սխալ լինելու մասին, իմ նախկին թիմակիցները մարգինալ էին համարում ինձ և իմ մի շարք ընկերներին, որոնք դրա մասին խոսում էին։ Բայց մենք պետք է որոշակի իրողություններից մեր մեկնարկն ունենանք, որովհետև մի բան է այն փուլը, երբ բանակցում էինք ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի շուրջ, մեկ այլ բան է, երբ մենք մաս կազմեցինք ԵՏՄ-ին։ Մի բան պարզ է, որ մենք արդեն իսկ մասն ենք այդ միության, և այդ միությունից դուրս գալու գործընթացը չի կարող լինել հանդարտ, խաղաղ ու անվտանգ։ Այսօր ես չեմ տեսնում հասարակության մեջ կամ քաղաքական շրջանակներում այնպիսի ներուժ, որ նման գործընթաց իրականացնել հնարավոր լինի։ Գնահատում եմ այն փաստը, որ այս հարցի վերաբերյալ մշտապես պետք է լինեն քննարկումներ, հարցը պետք է տաք մնա, բայց եթե ես լինեի այս հարցը մտցնողը, դա կանեի գոնե նոյեմբերի 25-ից հետո։

– Ի վերջո, դեռ պետք է հանձնաժողով ձևավորվեր, որտեղ պետք է քննարկվեր՝ արդյոք ձեռնտո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալը, թե՞ ոչ, փաստեր, հակափաստեր պետք է բերվեին։ Իշխանության բոլոր ներկայացուցիչները, սկսած առաջին դեմքից, նշել են, որ ոչ մի խոչընդոտ չկա ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման համար։ Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում ստեղծել այդ հանձնաժողովը։

– Այո՛, չկա որևէ խոչընդոտ, և տա Աստված՝ չլինի։ Բայց ես նաև կանխատեսում եմ, որ այստեղ որոշակի խութեր կլինեն։ Մի բան ուզում եմ արձանագրել. հանձնաժողով ստեղծելու փաստը արդեն իսկ դիտարկվում է, որ Հայաստանի խորհրդարանն սկսել է այս գործընթացը։ Թե ինչպիսի ավարտ կունենա այս հանձնաժողովը, դա հարցի մի կողմն է, բայց երբ այդ հանձնաժողովը ստեղծվում է, հարցը դրվում է այնպես, որ գործընթացն սկսված է։ «Ելք»-ն այդ առումով շատ ճկուն էր և մտադիր էր հարցն այսպես կառուցել, որպեսզի արձանագրեր, որ Հայաստանում նման հարց է քննարկվում։ Ես այդ մոտեցմանը դեմ եմ, կարծում եմ, որ մենք հանգիստ կարող ենք ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և ոչինչ չէր կորցնելու Հայաստանը, եթե «Ելք»-ի առաջարկը քննարկեր ԵՄ-ի հետ փաստաթուղթը ստորագրելուց, վավերացնելուց հետո ընկած ժամանակահատվածում։

– Այսինքն՝ այն ժամանակ Դուք կո՞ղմ կքվեարկեիք նախագծին։

– Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը արհեստածին է, նման հարց գոյություն չունի։ Կա՛մ կա այս հարցի քննարկում, կա՛մ չկա։ Ես նույնիսկ «Ծառուկյան» խմբակցության անունից առաջարկեցի, որ բերեք այս հարցը խմբակցություններ, որովհետև այս հարցն իր լրջությամբ այնպիսի հարց չէ, որ մակերեսային մոտեցում ունենաս։ Ես առաջարկեցի հարցը քննարկենք խմբակցություններում, եթե պետք է 100 ժամ քննարկենք, բոլորս մեր մոտեցումները ներկայացնենք։ Փորձենք նաև կշռադատել, թե սա մեզ ինչ կտա, ինչ կխլի։ Ինչ քայլերի կբերի Ռուսաստանի կողմից, ինչ կշահենք, հնարավոր է՝ այս քայլերի արդյունքում մենք իսկապես ունենանք քաղաքական և այլ ձեռքբերումներ։ Զուտ ցույց տալու համար, որ մենք ունենք այս դիրքորոշումը և դրա համար այս հարցն արծարծում ենք՝ ես միգուցե դրական եմ համարում, բայց չեմ կարծում, որ դա կարևոր է։

Այո՛, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ապրի քաղաքակիրթ երկրների ընտանիքում, քաղաքակրթական իր ընտրությունը պետք է կատարի այն ճանապարհով, որը տեսնում է նաև «Ելք» դաշինքը, բայց գտնում եմ, որ մենք այնքան կորուստներ ու վրիպումներ ենք ունեցել մինչև այս փուլը, որ այս փուլն անցնելը բավականաչափ բարդ է լինելու, բավական ժամանակ է մեզնից խլելու։ Չեմ բացառում, որ դա ինչ-որ պահի անակնկալ լինի մեզ համար, և չեմ բացառի, որ մի օր Ռուսաստանը կհեռանա այս տարածաշրջանից։ Պատմությունը նման փորձեր ունի, բայց ես չեմ գտնում, որ մենք պետք է հարցեր արծարծենք խորհրդարանում, որոնք կարող են վնասել Հայաստանին կամ Արցախին։ Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն, որպես պետություն, որն այս պահին գտնվում է շատ նյարդային, լարված իրավիճակում, որովհետև շրջապատված է իր նկատմամբ ամբողջ աշխարհի նեգատիվ վերաբերմունքով, որի  նկատմամբ կիրառվել են սանկցիաներ, շատ հանգիստ է տանելու Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, որոնք համարելու է իր դեմ ուղղված։ Սա, իրոք, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, որը ցանկալի չէ։

– Ի դեպ, Արամ Սարգսյանն ասաց, թե շատ հնարավոր է, որ այս նախաձեռնությունը ավելի շատ օգներ, ոչ թե վնասեր Հայաստան-ԵՄ փաստաթղթի կյանքի կոչմանը։

– Շատ հարգելով իմ ընկերոջը՝ Արամ Սարգսյանին, ասեմ հետևյալը. փաստաթուղթը նախաստորագրված է, և մնում է միայն դրա վավերացման հարցը։ Հիմա քաղաքակրթական այն կենտրոնները, որոնք ստորագրելու են մեզ հետ այդ համաձայնագիրը, որևէ պրոբլեմ չունեն այն ստորագրելու։ Մենք պրոբլեմը մշտապես տեսել ենք ՀՀ-ում, այն էլ՝ կապված ՌԴ-ի հետ։ Այսինքն՝ այս քննարկումը որևէ այլ դրական բան այստեղ տալ չէր կարող, բայց վնասելու հնարավորություն ես տեսնում եմ։ Համոզված եմ, որ կարճ ժամանակ անց ռուսական մամուլով սկսվելու են այս հարցի վերաբերյալ որոշակի քննարկումներ, որոնց բոլոր երանգները բացասական են լինելու ՀՀ ուղղությամբ։ Մենք այս քննարկումով, մեծ հաշվով, ոչինչ չենք շահում, բայց որոշակի անհարթություններ ենք ստեղծում մեզ համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում