Դպրոցներում սարսափելի վիճակ է: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Վերջին 3-4 տարիներին ես շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ «Ամենախելացին» հաղորդման շրջանակներում, ժողովո՛ւրդ, սարսափելի է վիճակը: Մենք տալիս ենք հարց՝ կոնսերվատորիան ում անունով է, պատասխանում են՝ Արամ Ասատրյանի, հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատը», պատասխանում են՝ Արմենչիկը, այնպիսի պատասխաններ ենք լսել, որ ես սարսափում եմ ընդհանրապես հանրակրթությունից»,-նշեց քաղտեխնոլոգը: