Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «Մենք տեսել ենք վերջին տարիներին, որ անընդհատ ՌԴ տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ են ունեցել սրա հետ կապված, որ երկրորդ պետական լեզուն սարքեք ռուսերենը, եթե ուզում եք ձեր վարորդները այստեղ աշխատեն, լեզվին կարգավիճակ տվեք և այլն: Անընդհատ այս խնդիրը բարձրացվում է ՌԴ պաշտոնյաների կողմից և մինչև հիմա կտրուկ արձագանք է եղել: Բայց կտրուկ արձագանքի հետ մեկտեղ այս հայեցակարգը վտանգներ է պարունակում»:
Ըստ Արայիկ Հարությունյանի, հայեցակարգում մի շատ վտանգավոր դրույթ կա, որով փորձում են շրջանցել Լեզվի եւ հանրակրթության մասին օրենքով օտարալեզու դպրոցների սահմանափակումը: Հայեցակարգով հիմք են դնում, որով շատ շուտ կարող են գալ և ասել, որ Հանրակրթության մասին օրենքը պետք է փոխվի և օտարալեզու դպրոցների թիվը պետք է փոխվի: Հիմա օտարալեզու դասարանների միջոցով փորձում են ռուսաց լեզուն տարածել, թիվը կմեծացնեն, հետո կասեն՝ պահանջարկը կա:
Մանրամասները՝ տեսանյութում