«ՎԻՄ-Ավիա» ավիաընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից դադարեցրել է չարթերային չվերթերի իրականացումը՝ ֆինանսական խնդիրների և շրջանառվող միջոցների սղության պատճառով։
Սեպտեմբերի 27-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ից կդադարեցվեն նաև ընկերության կանոնավոր չվերթները, այդ թվում դեպի Հայաստան։
«ՎԻՄ-Ավիան» 2014 թվականից «Դոմոդեդովո» օդանավականից իրականացրել է ամենօրյա կանոնավոր չվերթներ՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ։ 2015 թվականից ավիաընկերությունը նաև սկսել է չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ շաբաթական 3 անգամ, սակայն 2017 թվականի սկզբում հրաժարվել չվերթներից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք։