Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Արցախում ողջունում են Մասիս Մայիլյանի նշանակումը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 25-ի հրամանագրով սահմանվել է կառավարության նոր կազմը։ Նշանակումներից առավել ուշագրավ է արտաքին գործերի նախարարի փոփոխությունը։

Իր երբեմնի ընդդիմախոս և մրցակից Մասիս Մաիլյանի նշանակումն արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Բակո Սահակյանի առաջին ուշագրավ նշանակումը չէ։ Ոչ վաղ անցյալում իր երբեմնի մրցակից Վիտալի Բալասանյանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Սա Բալասանյանին չի խանգարում, սակայն Բակո Սահակյանի նախագահ ընտրվելու օրը հայտարարել է, որ 2020 թվականին հնարավոր է՝ ինքն առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

Ինչևէ՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ցանկացած ընդդիմադիր գործչի պաշտոն ստանալն ընդունվում է սվիններով և դավաճանի պիտակով՝ Արցախում բավականին դրական են գնահատում Մասիս Մաիլյանի նշանակումը։

Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով հայտնի Վահան Բադասյանն «Սռաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ընդդիմադիր լինելը չպետք է լինի ինքնանպատակ։ Կոնկրետ Մասիս Մաիլյանի նշանակվելն արտաքին գործերի նախարարի պաշտոնում, մեր զրուցակիցը ճիշտ որոշում է համարում. «Պարտադիր չէ անընդհատ հայհոյել ընդդիմադիր լինելու համար։ Կոնկրետ Մասիս Մաիլյանի ներգրավվելը կառավարության կազմում ես դրական եմ համարում և առիթից օգտվելով, շնորհավորում եմ, որովհետև բացի ամեն ինչից, նա այդ հարցում պրոֆեսիոնալ է։ Մաիլյանը երկար տարիներ այդ ասպարեզում աշխատել է որպես փոխնախարար, իսկ երբ պաշտոն չուներ՝ շարունակում էր հանրային ձևով զբաղվել Արցախի հարցի կարգավորմամբ։ Նա միշտ մասնակցում է համաժողովներին ու Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ձևը շատ լավ պատկերացնում է»,- ասաց Բադասյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ նոր կառավարության կազմն իրեն ծանոթ է, բոլորն էլ նպատակասլաց, կրթված պաշտոնյաներ են. «Եթե, օրինակ, Հայաստանի նախագահը ընդդիմադիր գործիչներին ոչ թե բանտ նստեցնի, այլ նրանց հետ ազգային համաձայնության կառավարություն կազմի և ազգային համերաշխություն ստեղծի, ըստ իս՝ շատ լավ կլինի։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը պետք է Արցախի իշխանությունից օրինակ վերցնի»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեր այն դիտարկմանը, թե իշխանությունների հետ համագործակցող ցանկացած գործիչ մեզ մոտ «դավաճան» և «ծախված» է որակվում, Վահան Բադասյանն արձագանքեց. «Եկել հասել է այն աստիճանի, որ այդպես են նշում։ Համագործակցելն այլ բան է, կառավարության կազմում լինելն ու պատասխանատվություն կիսելը՝ այլ։ Եթե ընդդիմադիրն իր գաղափարների հաշվին է համագործակցում՝ վատ է, իսկ եթե իշխանությունն ընդունում է ընդդիմադիր գործչի տեսակետը և կառավարության ծրագիրը կազմում է ըստ այդ գաղափարների, ապա դա նորմալ է, ըստ իս»,- ընդգծեց Վահան Բադասյանը։

Քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս դրական գնահատեց Մասիս Մաիլյանի նշանակումն այդ պաշտոնում. «Շատ փորձառու է, երկար ժամանակ փոխնախարար է աշխատել, մինչ այդ էլ տարբեր գերատեսչություններում։ Ներքին քաղաքականության մեջ իրեն շատ լավ դրսևորած ու սկզբունքային մարդ է։ Ինչ վերաբերում է պատճառներին ու նպատակներին՝ ես, իհարկե, որևէ բան ասել չեմ կարող, որովհետև դժվար է իշխանական համակարգում տեսնել՝ ոնց են նման որոշումներ կայացնում։ Չգիտեմ՝ նշանակվել է իմ նշած որակների՞ համար, եթե այդպես է՝ շատ լավ է»,- ասաց քաղաքագետը։

Մանվել Սարգսյանի խոսքերով՝ հանրային կարծիքը իշխանությունների մասին Հայաստանում և Արցախում տարբեր է. «Ընդհանրապես այնտեղ խնդիրների գիտակցումը տարբեր է։ Հայաստանում տարիներ շարունակ նկատվող տենդենցը չկա այնտեղ, հարաբերությունները շատ ավելի մեղմ են։ Ես անգամ չէի ուզենա հայաստանյան պատկերացումներով գնահատել այդ նշանակումը։ Հերիք է Հայաստանում որևէ քաղաքական ուժ խորհրդարանում տեղ գտնի՝ մեզ մոտ պիտակավորվում է որպես իշխանական նախագիծ։ Այնտեղ մի փոքր այլ է, ընտրությունները մի փոքր այլ տրամաբանությամբ են տարիներ շարունակ եղել։ Ուրիշ մթնոլորտ ու պրոցեսներ են՝ եթե այնտեղի տրամաբանությամբ նայենք՝ որևէ զարմանալի բան չկա, իշխանությունները փորձում են բոլոր ակտիվ մարդկանց հնարավորություն տալ։ Եվ իրենց է ձեռնտու՝ քննադատությունը պակասում է, և ինչ որ տեղ կադրերն են լավը։ Մնացած նախարարներն էլ գրագետ ու գործունյա են, շատ լավ աշխատանք են տանում տարիներ ի վեր»,- եզրափակեց Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում