ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ուղևորվում է Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ բանակցությունների թեմաներից մեկը կլինի Սիրիայում տիրող իրավիճակը, փոխանցում է TASS գործակալությունը։
Պեսկովն առանձնահատուկ ընդգծել է, որ Պուտինի այցն Անկարա ունի բացառապես պրագմատիկ նպատակներ։
«Ռուսաստանն ու Թուրքիան երկրներ են, որոնք գտնվում են շատ սերտ փոխգործակցության մեջ՝ լինի դա առևտրա-տնտեսական համագործակցությունը, ներդրումային համագործակցությունը, համագործակցությունը մշակույթի ոլորտում, մեգանախագծերի իրականացման հարցում»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրները փոխգործակցում են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, այդ թվում Սիրիայում։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այցի շրջանակում «այդ բոլոր հարցերով տեղի կունենա սլաքների ուղղում»։