Ռուսական Caviar ընկերությունը սկսել է հայկական ոսկե գերբով անհատականացված iPhone-ների վաճառքը։
Apple ամերիկյան կորպորացիայի կողմից նորույթի շնորհանդեսի անցկացումից հետո ընկերությունը թողարկել է բացառիկ շարք և ներկայացրել «խնձորային» նորույթները տիտանե և ոսկե կորպուսներով։ Կորպուսները լրացված են բնական կաշվով, կարմիր փայտով և ադամանդներով։
Առաջարկվում են iPhone X-ի բազմաթիվ դիզայներական տարբերակներ, այդ թվում 3-ը՝ Հայաստանի ոսկե գերբով։
Ամենաէժան տարբերակներից մեկը՝ ոսկե գերբով և հայկական խորհրդանիշով iPhone 8-ը կարելի է ձեռք բերել 199 հազար ռուբլիով, իսկ երկնաքարով պատված iPhone X-ը կարժենա 244 հազար ռուբլի։