Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Պրիմիտիվ է դեմ լինել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, քանի որ «Ելք»-ն է առաջարկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, նախկին լրագրող,  այժմ ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը։

– «Ելք» խորհրդարանական դաշինքը ԵԱՏՄից դուրս գալու հայտարարության նախագիծ է ներկայացրել։ Անկախ այն հանգամանքից՝ նախագիծն ինչ զարգացումներ կստանա, հարցի արծարծումը ինչքանո՞վ եք այս փուլում կարևոր համարում, ի՞նչ կտա այն Հայաստանին։

– Հարցի արծարծումը միանշանակ կենսական անհրաժեշտություն է։ Դրա համար «հարմար» ժամանակի կամ փուլի խնդիր գոյություն չունի։ Ես հիմա չեմ փորձի շարադրել այն հարյուրավոր անառարկելի ապացույցները, որոնք հիմնավորում են, թե ինչու Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա թե՛ ԵԱՏՄ-ից և թե՛ թյուրքական ժողովուրդների ակումբի վերածված ՀԱՊԿ-ից, որի անդամներից յուրաքանչյուրը առանձին վերցրած Ադրբեջանի բարեկամ ու Հայաստանի բացահայտ թշնամի երկիր է։ Այդ մասին շատ է խոսվել ու գրվել, ինքս էլ եմ շատ հաճախ այդ թեմային Ֆեյսբուքում անդրադարձել, այնպես որ, կարծում եմ, այդ առումով կրկնվելու կարիք չկա։

Միանշանակ է, որ ԵԱՏՄ-ում ու, ինչու չէ, նաև ՀԱՊԿ-ում լրացուցիչ մնալու ցանկացած օրը Հայաստանի հնարավոր զարգացումը ետ է շպրտում ամիսներով, եթե ոչ՝ տարիներով, ու այդ կազմակերպություններին անդամակցությունը ուղղակի վտանգում է Հայաստանի՝ որպես պետության, և հայության՝ որպես ազգի, ուղղակի ֆիզիկական գոյությունը։

Ու այս պայմաններում ինձ համար բացարձակապես անհասկանալի են իրենց ընդդիմադիր համարող մարդկանց ու խմբերի տեսակետները, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ կլիներ, բայց քանի որ «Ելք»-ն է առաջարկել, «չենք վստահում ու չենք միանալու»։

Նմանատիպ պրիմիտիվագույն բացատրությունը լավագույնս խոսում է այդպես բացատրողների պատկերացումների, երևույթների ընկալման մակարդակի ու քաղաքականության մեջ ունեցած մոտիվների մասին։ Եթե իսկապես համարում են, որ ԵԱՏՄ-ից (ու իմ կարծիքով՝ նաև ՀԱՊԿ-ից) Հայաստանի դուրս գալու անհրաժեշտությունը կա, իսկ այդ անհրաժեշտությունն անխոս կա, ուրեմն ինչ նշանակություն ունի, թե ով է առաջարկողը։ Եթե չեք վստահում «Ելք»-ին (ես ինքս էլ չեմ վստահում) կամ կասկածում եք նրանց մղումների ազնվությանը, ապա դուք էլ զուգահեռ ձեր պատկերացրած եղանակով սկսեիք Հայաստանը ԵԱՏՄ-ից (ու նաև ՀԱՊԿ-ից) դուրս հանելու պրոցես։ Պարտադիր չէ, որ դա լիներ «Ելք»-ի հետ համաձայնեցված ու միացյալ շարժում։ Բավարար է, որ դա լիներ Հայաստանի սուվերենության վերականգնման ու տնտեսական և քաղաքական ազատագրման նույն ծրագիրը հետապնդող ու նույն ուղղությամբ տարբեր քաղաքական միավորների շարժում։ Միավորներ, որոնք կարող էին գործընթացում միավորվել, համաձայնեցնել իրենց գործողությունները կամ ընդհանրապես ավտոնոմ ու զուգահեռ գործել։ Կարևորն այդ դեպքում նրանց փոխհարաբերության մոդելը չէ, այլ նրանց բոլորին գործողության մղող գաղափարը։ Այդ դեպքում դա նաև տարածման ու շատ ավելի ժողովրդական աջակցության շանս էլ կստանար։ Քանզի ակնհայտ կդառնար, որ խնդիրը իսկապես երկրի ճակատագիրն է, ոչ թե պարզապես «տաք թեմայով» լրացուցիչ հասարակական ճանաչում ու դիվիդենդներ ձեռք բերելը։ Այնպես որ, գոնե մի խանգարեք։ Ու եթե կարող եք՝ օժանդակեք պրոցեսին, եթե սխալներ եք նկատում ընթացքում նույն «Ելք»-ի կողմից, իսկ այդպիսիք կարող են լինել՝ մարդիկ սխալական են, փորձեք ընդհանուր գործը ուղղել ճիշտ ու արդյունավետ հուն, ոչ թե վեր կենալ ու ասել՝ ես «Ելք»-ին չեմ վստահում, ու եթե «Ելք»-ն է արծարծում խնդիրը, ապա ես պետք է դեմ լինեմ դրան։

Ակնհայտ է, որ այդ նախագիծը հասարակական լայն աջակցություն չի ստանում, հասարակության մի ստվար զանգված  առնվազն դեմ չի արտահայտվում Ռուսաստանի վարած քաղաքականությանը Հայաստանում։ Կարծում եք՝ Հայաստանում առկա ռուսական պրոպագանդան այս հարցում իր «ներդրումն» ունի՞։ Ինչպե՞ս ազատվել այդ պրոպագանդայից։ Ուկրաինայում, Վրաստանում Ռուսաստանից «պոկվելու» առաջին քայլը եղավ հենց այդ քարոզչամեքենայից ազատվելը։

– Ծավալուն խնդիր եք առաջադրում։ Հայաստանի հասարակական գիտակցությունը ռուսական պրոպագանդայի թույնից ազատելու ամենակարճ ու արդյունավետ միջոցը կարող էր լինել ռուսական ՌՏՌ և ՕՌՏ հեռուստաընկերություններին Հայաստանի ողջ տարածքում հեռասփռում ապահովող անվճար մետրային հաճախականություններից զրկելը։ Ի վերջո, դրանք այլ պետության քաղաքականությունը պարտադրող պրոպագանդայի միջոցներ են, ու եթե որևէ մեկը չի կարող քնել առանց Կիսելյովից կամ Լեոնտևից բարի գիշեր լսելու՝ թող բարի լինի նրանց դիտել արբանյակային հասանելիությամբ։ Ինչպես աշխարհի ցանկացած երկրի ցանկացած այլ փոքրիշատե լուրջ հեռուստաընկերություն։

Առավել ևս, որ ռուսաստանյան հեռուստատեսությունը բուն ինֆորմացիայի և ժամանցի հետ ընդհանուր ոչինչ չունի և վեր է ածված սադիստական պեդանտությամբ մշակված պրոպագանդիստական տեռորի գործիքի, որը կոչված է իր հասանելիության լսարաններում արթնացնել մարդկային ամենաստոր ու ցինիկ բնազդները, քանզի միայն այդ կերպ այն կարող է լսարանին կապած պահել ռուսական նեոիմպերիալիզմի փտած սայլին։ Ռուսաստանը ժամանակակից աշխարհում քաղաքակրթությամբ, գիտությամբ, կրթությամբ և տեխնոլոգիապես բացարձակապես անմրցունակ մի հետամնաց միավոր է, որի քաղաքական կուրսի պաշտպանության ապահովումը իր սահմաններից դուրս վերապահված է անթաքույց բիրտ ռազմական ուժին ու նույնքան անթաքույց «հեռուստատեսային զորքերի» վերածված իր հեռուստաընկերություններին։ Ու որևէ երկիր կամ ժողովուրդ, ով ուզում է անաղարտ պահել իր սեփական արժեքային համակարգն ու աշխարհին նայել բացառապես սեփական, ոչ թե Ռուսաստանի շահերի դիտանկյունից, պետք է բացառի իր տարածքում դրական ոչինչ չունեցող և ուղղակի ռուսական պրոպագանդայի գործիքի վերածված ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը։

Մոսկվայում  «սվիններով» են ընդունում «Ելք»-ի այդ նախաձեռնությունը, հարցի  արծարծումն առհասարակ, նույնիսկ մեկնաբանություններ հնչեցին, թե թույլ չեն տա այդպիսի ուժերն ակտիվանան Հայաստանում։ Տեսակետ կա, որ Մոսկվայից 5-րդ շարասյանը գործելու հրահանգ է տրվել։ Պատահակա՞ն է, որ  հինգերորդ շարասյունը կրկին ակտիվանում է ԵՄի հետ փաստաթղթի ստորագրման նախաշեմին։ Այսպիսի  ակտիվություն մեկ էլ 2013-ի մայիսից սկսած նկատվեց, և ամեն ինչ ավարտվեց սեպտեմբերի 3-ին

– Ես չգիտեմ՝ նրանք որ շարասյունից են, բայց վարչապետի ու կրթության նախարարի՝ ռուսաց լեզուն Հայաստանում հանրակրթության ու գիտության լեզու դարձնելու փորձը Հայաստանի ապագայի առումով ամենավտանգավոր բանն է, որ այս պահին իշխանությունները ու նրանց մոսկովյան հրահանգիչները կարող էին մտածել։

Ռուսաց լեզուն համաշխարհային գիտական, տեխնոլոգիական, կրթական, ինֆորմացիոն և այլ հարթություններում միջնորդ չէ և չի կարող դառնալ հայերի համար։ Աշխարհում իր տարածվածությամբ ռուսերենը զիջում է ոչ միայն գիտությունների, կրթության, տեխնոլոգիաների, դիվանագիտության, ինֆորմացիայի, Ինտերնետի և միջազգային հաղորդակցության լեզու անգլերենին, այլև մեկ տասնյակի չափ այլ լեզուների՝ չինարենին, արաբերենին, իսպաներենին, հինդուին, ֆրանսերենին, գերմաներենին, պորտուգալերենին։ Ժամանակակից գիտական, կրթական ու տեխնոլոգիական առաջընթացն ապահովող գրեթե ողջ գրականության բացարձակ մեծամասնությունը լույս է տեսնում միայն անգլերեն, իսկ այն փոքրաթիվ գործերն ու տեսությունները, որոնց հեղինակները այլ լեզվի կրող են, անմիջապես թարգմանվում ու աշխարհին են ներկայացվում անգլերեն։ Եվ քանի որ գիտատեխնոլոգիական առաջընթացը պայթուցիկ արագություն է հավաքել, անգլերենից որևէ այլ լեզվով (առավել ևս՝ ռուսերեն) եղած գիտական ինֆորմացիայի միայն աննշան մասն է  թարգմանվում, այն էլ՝ թարգմանվածը լույս է տեսնում, երբ տեսությունն ու հիպոթեզն այլևս հնացած են լինում։ Հետևաբար գիտական, կրթական կամ տեխնոլոգիական ասպարեզներում մրցունակություն ապահովելու համար հայ մասնագետները պետք է ի վիճակի լինեն գիտական նորույթին ու տեսությանը ծանոթանալ նրա անգլերեն հրապարակման պահին։ Ռուսերենը այդ առումով միայն մարդկային ու կրթական ռեսուրսի անիմաստ վատնում կլինի Հայաստանի համար։ Հակառակ դեպքում միջազգային մրցակցության մեջ անհուսորեն հետ մնալը երաշխավորված է։

Ռուսերենի նույնիսկ ամենակատարյալ իմացությունը հայ ժողովրդին գիտության, կրթության կամ տեխնոլոգիաների զարգացման առումով ոչինչ չի տա, այն միայն կարող է լինել Հայաստանն ու հայությունը Ռուսաստանի հեռուստապրոպագանդայից ու ըստ այդմ՝ Ռուսաստանի հոգևոր ստրկության կախվածության մեջ պահելու գործիք։ Ու, կարծում եմ, հենց որպես այդպիսին էլ հիմա ռուսաց լեզուն ՀՀ վարչապետի ու կրթության նախարարի ձեռքով պարտադրվում է Հայաստանի պետությանը։

ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ գործոններից է կախված։ Արդյոք այս անգամ քաղաքական դաշտը պահանջատեր կլինի՞, որ իշխանությունները հետքայլ չանեն։

– Կարծում եմ՝ այդ համաձայնագիրն արդեն այնքան է ամլացված ԵԱՏՄ-ին Հայաստանի պարտավորությունների հաշվառումով, որ նրա ստորագրումը միայն հոգեբանական, մի քիչ էլ քաղաքական նշանակություն ունի։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Ռուսաստանը այն դարձնում է Եվրամիության հետ սեփական առևտրի գործիք, ու շատ բան կախված կլինի նրանից, թե Ռուսաստանը ինչ կստանա այդ համաձայնագիրը Հայաստանին ստորագրել թույլ տալու դիմաց։ Եվ կամ կստանա՞ որևէ բան։ Ի վերջո, 2013 և 2017թթ. սեպտեմբերի 3-ները աչքներիս առաջ են, ինչպես մի գիշերում «սուվերեն Հայաստանը» Ռուսաստանի որոշմամբ հրաժարվեց առաջին դեպքում՝ այդ պայմանագրի ավելի լիարժեք տարբերակից, երկրորդ դեպքում՝ Վրաստանում հաջորդ առավոտյան մեկնարկելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից։

Հայաստանում դեռ չեն գիտակցել, որ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի անվտանգության ապահովման ամենակարևոր միջոցն է։ Ու որ զինված ուժերն այդ առումով միայն երկրորդն են։

Ինչևէ, այս փուլում ես, Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևորելով հանդերձ, կառաջարկեի չմոռանալ նաև Հայաստանում ռուսաց լեզուն հանրակրթության լեզու սարքելու վարչապետի ու դաշնակցական նախարարի՝ անպատկերացնելի վտանգավորության նախագծի հանրային մերժումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում