Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քրդական հարցում Հայաստանը հաշվի է նստում Իրանի հետ. Թուրքիայից պետք է զգուշանալ․ հրեա քաղաքագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

– Պարոն Էսկին, որքանո՞վ է նշանավոր իրադարձություն Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն: Այս գործընթացը կարո՞ղ է էապես փոխել ընդհանուր քաղաքական իրադրությունը տարածաշրջանում և ազդել անվտանգության վրա:

– Այո, անշուշտ, սա մեծ ճեղքում է ոչ միայն քրդերի, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար: Ի՞նչ նկատի ունեմ: Բնականաբար, պարզ է, որ սա քրդերի համար հսկայական քայլ է առաջ: Իրաքյան Քրդստանն արդեն փաստացի անջատվել է: Հերթին կանգնած են նաև այն տարածքները, որոնք վերահսկվում են քրդերի կողմից Սիրիայում, Թուրքիայում: Իրանում ևս քրդերն արդեն գլուխ են բարձրացնում: Մենք չգիտենք՝ նրանք ի՞նչ որոշում կկայացնեն, Իրանի կամ Թուրքիայի քրդաբնակ շրջաններից ինչ-որ տարածքներ կմիանա՞ն Իրաքյան Քրդստանին, թե՞ քրդերի մի մասը պարզապես կտեղափոխվի Իրաքյան Քրդստան: Սցենարները տարբեր են: Այնուամենայնիվ, քրդերը, որոնց թիվը Մերձավոր Արևելքում հասնում է 40 միլիոնի, անկախություն են ստանում և դառնում են խոշոր քաղաքական ուժ: Սա փոխում է ուժերի ողջ դասավորությունը: Մինչև վերջերս արաբները գերիշխում էին Մերձավոր Արևելքում: Հիմա նրանք դառնում են ավելի պակաս նշանավոր ժողովուրդ տարածաշրջանում, և այստեղ իր դերն է խաղացել նաև Իսրայելը: Դրա մասին ևս կարող ենք խոսել: Սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում բոլոր պետությունները փորձում էին պահպանել գոյություն ունեցող սահմանները, բացառությամբ այն հանգամանքի, որ Իսրայելից պահանջում էին ճանաչել Պաղեստինը, թեև իրենք ամերիկացիները ճանաչեցին Կոսովոն: Ամեն դեպքում միջազգային հանրությունը ընդառաջ չէր գնում տարբեր ժողովուրդների ինքնորոշման ձգտումներին: Եթե դա հաջողվում է քրդերին, ապա պարզ է, որ տվյալ իրավիճակում «ֆորա» կարող են ստանալ այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Կատալոնիան Իսպանիայում կամ Մերձդնեստրը: Այսպիսով, առաջանում է նոր իրավիճակ, նոր կլիմա:

– Ինչո՞ւ է Իսրայելն այդքան ընդգծված կերպով, այդպիսի խանդառավությամբ աջակցում քրդերին անկախացման հարցում: Ի՞նչ շահերն են համախմբում Իսրայել Պետությանը և Իրաքի քրդերին, բացի այն հանգամանքից, որ երկուսն էլ վատ հարաբերություններ ունեն Իրանի հետ:

Իսրայելն աջակցում է քրդերին դեռևս 1960-ական թթ., ընդ որում ակտիվորեն է աջակցում: Պետք է ասել, որ միայն Իսրայելը չի աջակցում: Այսօր Ռուսաստանը ևս օժանդակում է քրդերին: Բայց Իսրայելը, իհարկե, նրանց ամենագլխավոր դաշնակիցն է: Իսրայելը ցանկանում է, որ արաբներից բացի՝ նաև այլ ժողովուրդներ իրավունք ունենան ապրելու Մերձավոր Արևելքում: Ժամանակին՝ 1960-ականներին, իրանցիները ևս Իսրայելի դաշնակիցներն էին՝ մինչև իսլամական հեղափոխությունը և Խոմեյնիի իշխանության գալը: Մեր դաշնակիցներն էին նաև Լիբանանի քրիստոնյաները: Ընդհանրապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն այսօր Իսրայելի դաշնակիցներն են, որովհետև նրանք հետապնդումների, ճնշումների են ենթարկվում արաբների կողմից: Իսրայելը հետաքրքրված է, որ և՛ քրիստոնյաները, և՛ քրդերը, և՛ եզդիները, և՛ պարսիկները, և՛ մյուս ժողովուրդները խաղաղ ապրեն Մերձավոր Արևելքում: Դա Իսրայելի դիրքորոշումն է արդեն 50 տարի: Բացի այդ, մենք չենք դավաճանում մեր դաշնակիցներին: Քրդերը մեծ դժբախտության մեջ հայտնվեցին այն ժամանակ, երբ հալածանքների ենթարկվեցին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից, և Իսրայելն առաջին երկիրներից էր, որն աջակցեց քրդերին «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում: Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի մասին:

– Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Իսրայելը ձեռք է բերում մի նոր դաշնակից Մերձավոր Արևելքում, իսկ նրա դաշնակիցներն այնքան էլ շատ չեն:

– Հիմա վիճակն Իսրայելի համար ավելի լավ է, քան նախկինում էր: Իսրայելը հիմա բոլորովին այլ պետություն է, քան 50 տարի առաջ էր: 50 տարի առաջ Իսրայելը փոքր պետություն էր, որը պարզապես փորձում էր գոյատևել, իսկ այսօր Իսրայելը «հայ-թեք» ոլորտի նորարարություններով աշխարհում երկրորդ տեղն է գրավում: Իսրայելը համաշխարհային առաջատարներից է ավիացիայի, հետախուզության, գյուղատնտեսության, բժշկության ոլորտներում: 125 իսրայելցի գիտնականներ, գրողներ ստացել են Նոբելյան մրցանակ: Ես չեմ խոսում Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին, բայց ամբողջ իսլամական աշխարհը պատմության ընթացքում ընդամենը երկու Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել: Փոխարենը մեր արաբ հարևանները միայն 21-րդ դարի ընթացքում ավելի քան 20 000 ահաբեկչական գործողություն են իրականացրել: Սա է տարբերությունը Իսրայելի և մեր հարևանների միջև, ուստի բոլոր նրանք, ովքեր ուզում են ստեղծել, զարգանալ, ինչ-որ օգտակար բան անել մարդկության համար, համագործակցում են մեզ հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի արձագանքը Քրդստանում տեղի ունեցող իրադարձություններին:

– Իրանի արձագանքը շատ զուսպ է: Ես հույս ունեմ, որ հենց Իսրայելի և գուցե նաև Ռուսաստանի ջանքերով հնարավոր կլինի կարգավորել իրավիճակը, և Իրանը կճանաչի Քրդստանի գոյությունն այն պայմանով, որ Իրանում ապրող քրդերը չեն փորձի անջատվել Իրանից: Կարծում եմ՝ հնարավոր է հասնել փոխզիջման, և ենթադրում եմ՝ Իրանը նոր պատերազմ չի ուզում: Նրանք առանց այդ էլ շատ բարդ վիճակում են:

– Իսկ այն, որ Իրաքն ամենայն հավանականությամբ կմասնատվի, ինչպե՞ս է ազդում տարածաշրջանի վրա:

– Իրաքն արդեն իսկ փաստացի մասնատված է՝ ինչպես և Սիրիան: Սիրիան բաժանված է առնվազն չորս անկախ շրջանների: Քրդստանի անկախության հանրաքվեն իրավականորեն դեռևս չի նշանակում անկախության հռչակում, բայց, փաստացի, Քրդստանը բոլոր չափանիշներով գոյություն ունի որպես անկախ պետություն: Նրանք վերահսկում են սահմանները, նավթային հոսքերը:

– Սա ինչ-որ բնական գործընթա՞ց է, որը, ինչպես շատ մասնագետներ էին ասում, սկսվել է տարածաշրջանում «արաբական գարնան» ժամանակներից:

– Այո, այո: Դա այն է, ինչ ես ասացի. սահմաններն ավելի երերուն են դառնում, և իսկապես սկսվում է քարտեզի վերանայում: Դա ճիշտ գործընթաց է: Բայց եթե խոսում ենք քրդերի մասին, ապա պետք չի մոռանալ, որ 1946 թվականին եղել է անկախ Մեհաբադի հանրապետություն, որը գտնվում է Իրանի տարածքում: Քրդերը փաստացի ունեցել են անկախություն մի ամբողջ տարվա ընթացքում: Նրանք կռվում են անկախության իրենց իրավունքի համար շուրջ 100 տարի, և դա նույնպես փաստ է:

– Ինչո՞ւ Ռուսաստանն ակտիվ դիրքորոշում չի արտահայտում այս հարցի վերաբերյալ: Ռուսաստանը որևէ կերպ ներգրավված չէ՞ այս պրոցեսին:

– Այն, ինչ այսօր տեղի է ունենում Քրդստանում, մեծ հաջողություն և ուրախություն է Ռուսաստանի համար, որովհետև Իրանը, օրինակ, որևէ լուրջ պայմանագիր չի ստորագրել Ռուսաստանի հետ հակաիրանական պատժամիջոցների վերացումից հետո: Իրանն այս առումով թեքվել է դեպի Արևմուտք: Իսկ Քրդստանը 4 մլրդ դոլարի պայմանագիր է ստորագրել Ռոսնեֆտի հետ, այնպես որ Ռուսաստանը բավական հարմարավետ է իրեն զգալու այնտեղ: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ուզում սրել իր հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ, ինչը ևս հասկանալի է: Էրդողանը շատ էմոցիոնալ մարդ է: Իրանում ևս նստած են մարդիկ, որոնք ևս երբեմն կանխատեսելի չեն գործում աշխարհի համար: Հետևաբար, Ռուսաստանն աշխատում է զգույշ լինել:

– Հայաստանը ի՞նչ դիրք պետք է գրավի կամ ի՞նչ դիրքորոշում կարտահայտի այս խնդրի առնչությամբ: Ինչո՞ւ Հայաստանը ակտիվորեն չի մասնակցում Քրդստանի շուրջ զարգացող գործընթացին:

– Հայաստանը չի ուզում գրավել այնպիսի դիրք, որն Իրանում կարող են մեկնաբանել որպես թշնամական դիրքորոշում, որովհետև Իրանը կարևոր հարևան է Հայաստանի համար: Հայաստանը բնականաբար հաշվի է նստում Թեհրանի տրամադրությունների հետ: Բացի այդ, Հայաստանը, ինչպես և շատ այլ պետությունները, սպասողական վիճակում են: Բայց ընդհանրապես Հայաստանի համար շատ դրական զարգացում կլինի այն, որ տարբեր փոքրամասնություններ Մերձավոր Արևելքում և Կովկասի շրջանում ստանան անկախություն և միջազգային ճանաչում, որովհետև հայերը ևս փոքրամասնություն են այն տարածաշրջանում, որտեղ նրանք ապրում են: Ընդհանուր առմամբ սա լավ նորություն է Հայաստանի համար, բայց հայկական կողմն առայժմ իրեն զգույշ է պահում, և դա շատ ճիշտ է, որովհետև Հայաստանին ոչ մի դեպքում չի կարելի ներքաշվել այնպիսի կոնֆլիկտի մեջ, որն անմիջականորեն չի առնչվում իր շահերին: Հայաստանի զգուշավորությունը խելացի, ճիշտ քաղաքականություն է: Իսրայելը զգուշավոր չէ, որովհետև Քրդստանն իր հաղթաթուղթն է երկար տարիների ընթացքում, և անշուշտ Իսրայելը բոլովին այլ վերաբերմունք ունի այս գործընթացին: Բայց Հայաստանը շատ խելամիտ է գործում և կարող է որոշակի փուլում դրական դեր խաղալ:

– Բայց եթե մի կողմից Հայաստանը կարող է պայմանավորել իր կեցվածքը Իրանի դիրքորոշմամբ, մյուս կողմից՝ կա Թուրքիայի հանգամանքը, որ Քրդստանի անկախացումը բացասաբար է ազդում Թուրքիայի անվտանգության վրա:

Այո, բայց Ադրբեջանի վրա ևս, ի դեպ, վատ է ազդում: Ադրբեջանում ևս կա քրդական գործոն, և այնտեղ ևս կարող են լինել ինչ-որ իրադարձություններ: Իսկ Թուրքիայի վրա, բնականաբար, ավելի շատ է ազդում: Այնուամենայնիվ, Հայաստանը ճիշտ է անում, որ զգուշավորություն է ցուցաբերում: Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդերին, ապա նրանք վերջին տասնամյակների ընթացքում այլ նպատակներ են հետապնդել և այլ դիրքորոշում են ունեցել՝ ի տարբերություն Իրաքի քրդերի, բայց հիմա նրանք սկսում են համախմբվել, և այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի նրանց հետ հաշվի նստել:

– Թուրքիայից գալիս էին որոշ ազդակներ այն մասին, որ Թուրքիան, հնարավոր է, կուզենար երկխոսել Հայաստանի հետ քրդական խնդրի թեմայով, որպեսզի Հայաստանը աջակցի Թուրքիային այս հարցում: Որքանո՞վ է հավանական այս տարբերակը:

– Պետք է շատ զգույշ լինել Թուրքիայի հետ շփումներից: Օրինակ, Իսրայելը, իմ կարծիքով, մեծ սխալ է թույլ տվել՝ կրկին գնալով Թուրքիայի հետ քաղաքական մերձեցման: Դա վնասակար է: Թուրքիայի հետ կարելի է զարգացնել տնտեսական հարաբերություններ: Դա շահավետ է: Բայց երբ գնում ես Թուրքիայի հետ քաղաքական շփումների, նրանք սկսում են միջամտել քո երկրի ներքին գործերին: Թուրքերը հիմա կրկին վերադարձել են Իսրայելում իրենց դեսպանատուն և անմիջապես սկսել են շրջել արաբական գյուղերով և ժողովրդին հանել Իսրայելի դեմ: Նրանք բացահայտորեն ու անխղճաբար չարաշահում են իրենց դիվանագիտական կարգավիճակը: Ընդհանրապես Թուրքիայի հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետև դա շատ բարդ երկիր է, նրանց ներկայիս նախագահը հաճախ շատ իռացիոնալ է գործում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ես չեմ լսել, թե նրանք կոնկրետ ինչ են ուզում այս հարցի հետ կապված, բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի հանկարծ չպարզվի, որ Թուրքիան Հայաստանի ներսում զբաղվում է վնասարարությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում