Հայաստանցի գորսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը: Թբիլիսիում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակաությունում մեր շախմատիստը ընդհանուր 4:2 հաշվով առավելության հասավ չինացի Դին Լիրենի նկատմամբ:
Դասական շախմատի բոլոր 4 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագ շախմատի 2 պարտիաներում էլ Արոնյանը ցուցադրելով փայլուն խաղ հաղթանակ տոնեց:
Արագ շախմատի երկրորդ պարտիան իր գրավչությամբ և լարվածությամբ կարելի է ասել ապշեցրեց շախմատային վերլուծաբաններին: Լիրենն ուներ դիրքային առավելություն և բոլորը սպասում էին չինացու հաղթանակին: Վերջնախաղում երկար մտածելուց հետո Արոնյանն ֆանտաստիկ կերպով բեկեց հանդիպման ընթացքը ստիպելով հանձնվել մրցակցին:
Լիրենին ոչինչ չէր մնում անել քան բռնել գլուխն ու շնորհավորել Արոնյանին:
Հիշեցնենք, որ Արոնյանը աշխարհի գավաթը նվաճել էր նաև 2005 թվականին: