Մեծ Բրիտանիան լիարժեք աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին։
«Մենք հակամարտող կողմերին խրախուսում ենք ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- նշել է Դանքընը:
Նա հավելեց, որ հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ահռելի տնտեսական առաջընթացի և կայունության: