Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Volkswagen Golf մակնիշի 34 CT 334 պետհամարանիշի (վարորդ՝ 37-ամյա Սարգիս Մ.) ավտոմեքենան բախվել է «Volvo» մակնիշի 02L207 համարանիշի ավտոքարշակին, ինչի հետևանքով Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 29-ամյա Լիլիթ Հ.-ն և Արմինե Մ.-ն (մոտ 9 տարեկան) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները, Արմինե Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր 58-ամյա Նարինե Մ.-ի դին և հանձնել շտապօգնության դի տեղափոխող բրիգադին:
Փրկարարները փակել են գազի փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները, իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: