Google-ը տոնում է ծննդյան 19-ամյակը։ Ընկերությունը հիմնադրվել է Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից 1998 թվականին։
Ընկերությունն իր հիմնադրման 19-ամյակը տոնում է կայքի գլխավոր էջում գլոբալ դուդլով։
Google որոնողական հսկան օրական մշակում է ավելի քան 1 մլրդ որոնողական հարցում և 24 պետաբայթ օգտատիրական տվյալ։
Ընկերությունն ունի բազմաթիվ առցանց արտադրանքներ, ինչպիսիք են Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցցանցը, Google Chrome դիտարկիչը, լուսանկարների հետ աշխատանքի համար նախատեսված Picasa և ակնթարթային հաղորդագրությունների Hangouts ծրագրերը, YouTube վիդեոհոսթինգը։ Բացի այդ, Google-ն իրականացնում է բջջային օպերացիոն Android համակարգի մշակում, որը կիրառվում է սմարթֆոնների մեծ մասում։