Իրանի դատախազությունը քրեական գործ է հարուցել հանրահայտ Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովի դեմ, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Հաղորդվում է, որ մեղադրանքները կապված են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների շրջանում մեսենջերի ժողովրդականության, ինչպես նաև թմրանյութերի և մարդկանց վաճառքի համար դրա օգտագործման հետ։
Telegram-ի հիմնադիրը հայտարարել է, որ զարմացած է իր դեմ Իրանում հարուցված քրեական գործի հետ կապված։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Ես զարմացած եմ դրանից։ Մենք ակտիվորեն արգելափակում ենք ահաբեկիչնեերին և պոռնոգրաֆիական կոնտենտն Իրանում։ Կարծում եմ՝ իրական պատճառներն այլ են»,-գրել է նա։