Ռուսաստանում, Չինաստանում, Լիբիայում և ԱՄԷ-ում հյուսիսկորեական բանկերի ներկայացուցիչները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է հայտնվել 8 բանկ և 26 անձ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են՝ կապված ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների խախտմամբ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային և միջուկային ծրագրերի իրականացման հետ։
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր ներդնել բոլոր ջանքերը՝ զրկելու Հյուսիսային Կորեային գումարներից, որոնք երկրի իշխանություններն ուղղում են հրթիռային և միջուկային ծրագրերի իրականացմանը։