Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող օգնել Իրաքյան Քրդստանին հարևան պետությունների կողմից տնտեսական շրջափակման դեպքում։
«Հենց բեռնատարները դադարեն ուղևորվել Հյուսիսային Իրաք, այնտեղ ուտելու ոչինչ չի լինի։ Ինչպե՞ս կարող է Իսրայելը նրանց ինչ-ո բան մատակարարել։ Խնդրեմ, թող փորձի»,-ասել է Էրդողանը։
Նախնական տվյալներով՝ երեկ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցով հանրաքվեին մասնակցած ընտրողերի 95 տոկոսը կողմ է արտահայտվել Բաղդադից ինքնավարության անջատմանը։